«Ա1+»-ի 14-րդ փորձը

Oct 28, 2010 16:41

Այսօր էլի գնացի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով։ Իմ հարազատ «Ա1+»-ն էլի փորձում է հեռարձակման լիցենզիա ստանալ։ 14-րդ անգամ։ Մրցում է «Արմնյուզ»-ի հետ։
Լսեցի ծրագրերը։ Ի՞նչ ասեմ։ Առաջին հայացքից դրանք հավասարազոր են։ Ուղղակի արդեն պարզ է, որ 2003-ին հաղթած «Արմնյուզ»-ը անցած 7 տարիներին իր խոստումներն առանձնապես չի էլ կատարել։ Բայց ( Read more... )

tv, a1+, media

Leave a comment

noni_no October 28 2010, 11:59:12 UTC
ինձ թվում է, որ եթե Ա1+-ին լիցենզիա տան, նրանց կյանքի ու գործունեության իմաստ էլ չի լինի

Reply

noni_no October 28 2010, 12:00:38 UTC
քիչ բան չի, է, 14 տարվա ամեն մի օրն ապրվել է հանուն դրա:)

Reply

reporter_arm October 28 2010, 12:10:53 UTC
14 տարի չէ, դեռ որ 8 տարի, 14-րդ մրցույթ... բայց դե հա՝ ես որ գիտեմ, թե Ա1-ի երեխեքը ինչեր են քաշել էտ տարիներին........

Reply

noni_no October 28 2010, 12:20:51 UTC
ի՞նչ հաշվարկով
տարին մեկ չի՞

Reply

reporter_arm October 28 2010, 12:35:48 UTC
չէ, 7 տարին մեկ է, բայց 2002-2003 թթ-երին Ա1-ը բոլոր TV մրցույթներին մասնակցում էր, անգամ ռադիո մրցույթի է մասնակցել ու պարտված ճանաչվել

Reply

noni_no October 28 2010, 15:34:23 UTC
աաաա, պարզ է

Reply

hayzak October 28 2010, 18:14:50 UTC
անկախ էն բանից, որ իմ օրը կոմպի մոտ սկսվուն է Ա1+ից
որքան գիտեմ իրենք իմանալով իրենց շուրջ աղմուկը երբեք իսկապես լուրջ պատրաստված ծրագրեր չեն ներկայացրել

Reply

reporter_arm October 29 2010, 05:24:12 UTC
կարող եմ ասել, որ երեկ ներկայացված ծրագիրը շատ էլ լուրջ էր

Reply

hayzak October 29 2010, 06:28:56 UTC
դե ուրեմն հուսանք:)

Reply

reporter_arm October 28 2010, 12:09:25 UTC
ճշմարտություն կա ասածիդ մեջ այնքանով, որքանով, ասենք, եթե Հայ Դատի հարցը լուծվի, ՀՅԴ-ն անելիք չի ունենա

Reply

noni_no October 28 2010, 12:20:06 UTC
չի կարող պատահել, բա թուրքերի հետ հալալ եղբայրություն ո՞վ անի

Reply

reporter_arm October 28 2010, 12:34:32 UTC
դե ով պատահի ։))) ոնց որ ասում են՝ որտեղ բռնում է՝ այնտեղ եղբայրություն է անում...

Reply


Leave a comment

Up