Այսօր էլի գնացի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով։ Իմ հարազատ «Ա1+»-ն էլի փորձում է հեռարձակման լիցենզիա ստանալ։ 14-րդ անգամ։ Մրցում է «Արմնյուզ»-ի հետ։
Լսեցի ծրագրերը։ Ի՞նչ ասեմ։ Առաջին հայացքից դրանք հավասարազոր են։ Ուղղակի արդեն պարզ է, որ 2003-ին հաղթած «Արմնյուզ»-ը անցած 7 տարիներին իր խոստումներն
առանձնապես չի էլ կատարել։ Բայց կարծում եմ դեկտեմբերի 16-ին ՀՌԱՀ-ը հենց «Արմնյուզ»-ին հաղթող կճանաչի։ Քաղաքական որոշում է։