Մեր ֆուտբոլիստները հաղթեցին սլովակներին, «Սպորտ Էքսպրես»-ը
գրեց «За себя и за Россию» ու սկսվեեեց...
Սկսվեց Եվրո-2012 ընտրափուլի Հայաստանի հավաքականի համար գլխավոր քաղաքական ինտրիգի քննարկումը։ Ռուսաստանի ֆորպոստ ռազմավարական գործընկեր Հայաստանը ամբողջ ուժով կխաղա՞ 2011-ի մարտի 26-ին Երեւանում եւ հունիսի 4-ին Մոսկվայում (կամ Վլադիկավկազում)։
Ֆուտբոլի էս փուլի քաղաքական մասը երեւում էր դեռ
վիճակահանության ժամանակ։ Էտպես է ֆուտբոլը՝ խաղադաշտում հանդիպում ես թշնամիներիդ։ Ադրբեջան, որի հետ էտպես էլ չխաղացինք, Թուրքիա, որին կրկնակի պարտվեցինք ու հիմա էլ Ռուսաստան։
Ի՞նչ ասեմ, 2011-ին ռուսների հետ խաղերին դեռ ժամանակ կա ու աղյուսակն էլ իրենը կթելադրի։ Բայց ես, էսպես, մի քիչ պաթեթիկ ասած, հավատում եմ մեր ֆուտբոլիստներին։ Մերոնք 6 միավոր չեն նվիրի 2018-ին աշխարհի չեմպիոն դառնալու մասին զառանցող ռուսներին։