«No service for U.S. Citizens» Երեւանի կենտրոնում

Oct 07, 2010 14:34




Այս գրությունը Երեւանի կենտրոնում, Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի եւ ՀՀ գլխավոր դատախազության շենքերի արանքում գտնվող մի կրպակի վրա է։




Կրպակի տերը պատմում է, որ ԱՄՆ քաղաքացիներին հրաժարվել է սպասարկել այն ժամանակից, երբ ԱՄՆ դեսպանատունը մերժել է իր ԱՄՆ այցելելու դիմումը։




Կրպակատերն ասում է, որ առայժմ ոչ մի ԱՄՆ քաղաքացի չի էլ փորձել իրենից առեւտուր անել։ «Իրենք օրինապահ են։ Կարդում են, չեն մոտենում»,- ասում է կրպակատերը, ով առեւտուր է անում Մարիոթից մի 30 մետր հեռավորության վրա։




ԱՄՆ քաղաքացիներին սպասարկել հրաժարվող ՀՀ քաղաքացին պատմում է, որ իր հաճախորդների վերաբերմունքը «No service for U.S. Citizens» գրությանը գրեթե միշտ դրական է։

politics, miricle

Previous post Next post
Up