ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ

Mar 08, 2024 10:50


Իմ հայրենի Ստեփանավա՛ն՝

Նախնիներիս սուրբ բնօրրան,

Ընկեր ես հին լեռ Թոդարի,

Հողմասլաց Ձորագետի:

Իմ քաղցրատես Ստեփանավա՛ն,

Պսակ ու փառք հայոց բնության,

Ներողամիտ ես, իմաստուն

Այս աշխարհի հորձանուտում:

Իմ անխռով Ստեփանավա՛ն,

Թո՛ղ հարթ լինի միշտ քո ճամփան,

Զավակներով քո պարծենաս

Եվ կորստյան ցավեր չզգաս:

Խաղաղ երկինք՝ Լոռի-բերդիդ,

Փայլն արևի՝ Արջասարիդ,

Տերը հավերժ՝ քեզ պահապան,

Իմ հայրենի Ստեփանավա՛ն:

08.01.2024 թ.

Ստեփանավան, Степанаван, на армянском, Григорян, Армен, Песня

Previous post Next post
Up