Dec 25, 2010 02:06
- Վայ, Հով ջան, ի՜նչ հաճելի է տեսնել, թե ինչպես ես տատիկիդ հետ զբոսնում։
- Այ տղա՛, ի՞նչ զբոսնել խոմ չե՞ս գժվել։
- Աաաա, ես էլ ուրախացա, մտածեցի միասին զբոսնում եք :(
- Չէ՛, չէ՛ չենք զբոսնում։ Գնում ենք «XXX» օպտիկայի խանութ (գովազդ չանելու համար անունը չեմ գրում)։ Չես լսե՞լ, որ այնտեղ զեղջեր են անում ըստ տարիքի։
- Այսինքը՞ս։ (Չեմ հասկանում, թե էսօր ոնց էս պիղծ՝ «այսինքս» բառը թռավ բերանիցս։ Միշտ զզվել ու զզվում եմ այդ բառից, իսկ այսօր ասեցի)։
- Այսինքն, եթե 20 տարեկան ես 20% զեղջ են անում, եթե 60, ապա 60%։ Դե տատին էլ գիտես 72 տարեկան ա ;)
Տխուր ու տրտում քայլերս ուղղեցի դեպի տուն՝ մտածելով, թե ինչքան տխուր է, որ թոռնիկը տատիկի հետ կարող է զբոսնել միայն սեփական շահի համար.... Եվ այսպես մտքերով տարված, դանդաղ քայլելով արդեն հասել էի մեր խաչմերուկ, երբ հանկարծ կանգ առա։ Հիշեցի, որ հորս քեռու եղբայրը այս տարի բոլորեց իր 102 տարին, իսկ ես էլ պետք է կնոջս սյուրպրիզ անեի ու նոր ապրավա գնեի.....
հայկական տարբերակ