Dec 21, 2010 14:21
Երեկ ռուս ընկերներիցս մեկի հետ զրուցում էինք շամպայնից :love
Անկախ նրանից սիրում ես շամպայն թե ոչ համաձայնվիր, որ շամպայնը շատ-շատ է տարբերվում Հայաստանում տրադիցիոն համարվող խմիչքներից՝ արաղից, կոնյակից, գինուց և գարեջրից։ Շամպայնը իր մեջ պարունակում է բաներ, որ նշված խմիչքներից և ոչ մեկը չունի։ Օրինակ.
Ակնկալիք
Մեր համար շամպայնը նույնը չի, ինչ ֆրանսիացիների համար, որոնք ստեղծել են այդ հրաշք խմիչքը։ Մեզ՝ հայերիս համար միայն շամպայնի շիշը և ձևը արդեն իրենց մեջ պարունակում են խորհուրդ։ Դրանք դարձել են ակնկալիքի խորհրդանիշ։ Ակնկալիք մի իրադարձության, որ ամեն օր չէ որ պատահում է, այլ ինչ որ հրաշալի, յուրօրինակ, աննման և ուրախ իրադարձության։
Շամպայնը ամենօրյա խմիչք չէ։ Դե իսկ երբ լսում ենք մեկի մասին ով ամեն օր խմում է շամպայն, ապա մեր ուղեղում միանգամից պատկերվում է ճոխության և հարստության մեջ ապրող, հանգիստ ու հարուստ կյանք ունեցող մեկը....
Շամպայն գնելը արդեն տղամարդկային քայլ է :P Ինչո՞ւ։ Փորձիր հիշել կամ եթե դու աղջիկ ես կամ կին փորձիր պատկերացնել, թե ի՞նչ է առնում տղամարդը շամպայնից անմիջապես հետո, եթե իհարկե մինչ այդ արդեն չի գնել ;) Դե ինչ կռահեցի՞ր։ Եթե մտածում ես շոկոլադ, ապա չես սխալվում։ Բայց սովորաբար տղամարդը շամպայնի հետ միասին անպայման գնում է ծաղիկներ :love
Իսկ նկատե՞լ ես, թե շամպայնը բացելու պրոցեսը ինչ վեհ զգացումներ է պարունակում իր մեջ։ Երբ տղամարդը պատրաստվում է բացել շամպայնի շիշը և երբ նրա մատները կպնում են ֆոլգայով փաթաթված շշի բերանին նա իր սրտի խորքում իրեն մի փոքր :D զգում է սուպերմեն ու մի քիչ էլ հպարտանում է, քանի որ զգում է կանանց և աղջիկների վախեցած հայացքները, որոնք աչքերը համարյա թե փակում են և յուրաքանչյուր վայրկյան ակնկալում են պայթյուն։ Եվ երբ այդ ժամանակ դու առանց ձայնի հանգիստ բացում ես շիշը և շշից դուրս է գալիս շամպայնի սպիտակ «ծուխը».... Նայում ես շուրջդ հավաքվածներին և միանգամից հասկանում, որ ակցիաներիդ գները սկսեցին ահավոր բարձրանալ :D
Համաձայնվիր, որ շամպայնի մեջ կա ռոմանտիկա :love Կամ եթե կարծում ես, որ չկա համաձայնվիր, որ մնացած խմիչքների հետ համեմատած այն գոնե հավակնում է լինել ռոմանտիկ խմիչք։ Եթե այնուամենայնիվ համաձայն չես մտածիր հետևյալի մասին։ Օրինակ հնարավո՞ր է, որ երեք հոգով հավաքվեն ֆուտբոլ կամ բոքս նայելու և այդ առիթով մի տասը շիշ շամպայն խմեն։ Խոստովանիր, որ ռեալ չէ։ Շամպայնը ակնկալում է կանացի միջավայր և կանանց մասնակցություն։
Այո՝ ակնկալիք։ Շամպայնի մեջ շատ ակնկալիքներ կան։
Չկա մի մարզիկ, որ իր մեծ հաղթանակը չնշի շամպայնով։ Երբ նոր նավը սկսում է իր կյանքը և բազմաթիվ փորձարկումներից և ստուգումներից հետո նրան բաց են թողնում բաց ծով նրա վրա կոտրում են շամպայն և ոչ թե օղի, կոնյակ կամ այլ խմիչք, սա էլ նավի երկար և բարեհաջող կյանք ունենալու ակնկալիքն է։
Եվ սովորաբար շամպայն խմում ենք ուրախ առիթներով՝ ակնկալելով հաճելի ժամանակ և երազելով երջանիկ ապագայի մասին.... Երազում ենք ուրախություն և երջանկություն դրանից լավ ի՞նչ կարող է լինել :oy
Համ
Երբ լսում եմ նման արտահայտություններ՝ «Վա՜յ, ես շամպայն չեմ սիրում, ինձ ավելի ուժեղ խմիչք բերեք....», ես միանգամից հասկանում եմ, որ այդ մարդը ընդհանրապես ոչ մի խմիչքից գաղափաղ չունի՝ ոչ օղուց, ոչ կոնյակից ոչ մի բանից։
Ինչպե՞ս կարելի է չսիրել շամպայն։ Սովորաբար պատճառը լինում է այն, որ մարդ լավ չի ճանաչում շամպայնին ու քիչ բան գիտի նրա մասին։ Դա նույն բանն է, որ մարդ չի սիրում օպերա, քանի որ երբեք չի լսել և չի խորացել օպերայի մեջ։
Ի տարբերություն մյուս խմիչքների շամպայնը պահանջում է խորը ուսումնասիրություն։ Հնարավոր չէ սիրել շամպայն ընդամենը մի քանի տարին մեկ ի միջիայլոց խմելով :beee Շամպայնը պահանջում է կանոնավորություն և հանգիստ։ Հարկավոր է զգալ ու «բռնել» նրա համը։ Զգալ, բռնել, բայց ոչ հասկանալ.... Շամպայնին անհնար է հասկանալ։ Շամպայնը գլուխկոտրուկ կամ մաթեմատիկայի խնդիր չէ։ Շամպայնը կամ պիտի սիրես կամ ատես՝ հասկանալ-մասկանալ չկա ;)
Սրա հետ կապված մի գաղտնիք բացահայտեմ։ Շամպայնի համը բացահայտվում է միայն կյանքի հանդեպ սիրո և կյանքի ինչ որ պահեր վերապրելու դեպքում :love Շամպայն խմելուց հարկավոր է հիշել, զգալ և սիրել ամառվա ոգին և շունչը, հիշել և զգալ ծովից փչոք քամին, հիշել և վայելել ձմեռվա շունչը, երբ ձմեռը անտառում էիր և զգում էիր, թե ինչպես է սառը և թարմ օդը լցնում թոքերդ.... Այս դեպքում շամպայնը քեզ կներկայանա լրիվ այլ ձևով՝ գեղեցիկ, ռոմանտիկ և խորը։ Ու հնարավոր չի, որ նման մոտեցման դեպքում շամպայն խմելուց քո դեմքին չհայտնվի մեղմ ժպիտ :)
Կամ երբ շամպայնի գավաթը ձեռքիդ մի կում ես անում և նայում սիրածդ էակի գեղեցիկ աչքերին.... Սա էլ արդեն համբույրի ակնկալիք է.... Լավ շատ չխորանամ :))
Մարդիկ տարբեր են, կարծիքները նույնպես։ Բայց մի բան հաստատ է. շամպայնի համը միշտ ուրախության համ է։
Հենց այդ պատճառով է, որ տխուր և պեսիմիստ մարդու համար շամպայնը պարզապես ինչ որ անկապ, թթված խմիչք է։ Մի խորհուրդ՝ այդպիսի մարդու հետ մի էլ փորձեք վիճել՝ անօգուտ է։
Հետևանքներ
Մի զարմաիցր, բայց շամպայնի հետևանքներից մեկը կարող է լինել ամոթը և հիասթափությունը :( Ամոթ ու հիասթափություն, որ երեկոյի ընթացքում չհերիքեց սրամտությունդ, հումորդ, զրույցը կենդանի պահելու ունակությունդ.....
Իսկապես ամոթ է։ Բայց ամոթ է ոչ թե շամպայնին, այլ քեզ :angry Ախր դու ամբողջ երեկոյի ընթացքում խմում էիր շամպայն, նա էլ էր խմում..... Եվ շամպայնը ձեզ երկուսիդ էլ օգնում էր.... Տալիս էր խարիզմա, քաջություն.... Իսկ դու, ինչ որ պահի, ինչ որ տեղ ինչ որ սխալ թույլ տվեցիր։ Հուսախաբ արեցիր շամպայնին։ Փաստորեն իզուր էր էտքան ջանքեր թափում ինքը.... Այնպես, որ առաջին հերթին պետք է ամոթ զգաս շամպայնի հանդեպ, եղա՞վ :beee
Հիշիր նաև մի շատ կարևոր միտք. եթե շամպայնը խմես իմիջիայլոց՝ առանց ուրախության, ոչ պատշաճ բաժակով, խմես շատ և առանց նպատակի, ապա իմացիր, որ շամպայնը անպայման վրեժ է առնելու քեզանից։
Բայց եթե լսում ես գեղեցիկ երաժշտություն, ապա շամպայնը այն կդարձնի հիասքանչ։ Եթե դու լավ տրամադրություն ունես, ապա շամպայնը այն կդարձնի գերազանց։
Լավ արդեն շատ երկարացրեցի։ Մի խոսքով՝ շամպայնի հետևանքները տարբեր են, բայց ամենալավը այն է, երբ առավոտյան պարզ ուղեղով արթնանում ես քո տաք անկողնում, ժպիտով վերապրում հաճելի երեկոն և ուրախությամբ հիշում, որ սառնարանում դեռ մնացել է մեկ շիշ շամպայն :) Որովհետև էտ պահին սիրտդ ուրիշ ոչինչ չի ուզում....
ՀԳ՝ ընկերոջս՝ Եվգենիի մտահղացումներ զրուցել այս թեմայով։ Հետո տեսնելով, որ իր բլոգում շատերն էին հավանել մեր զրույցի արդյունքը որոշեցի ես էլ այստեղ դնեմ։ Եթե հոգնեցրի, ներեք՝ չէի ուզում :oy
շամպայն