Կանանց դեմ բռնության օր

Nov 25, 2009 13:20

Երկար չէի կատարում և ոչ մի գրառում այստեղ, քանզի զարգացած եղբայրս ջարդել էր բոլոր մատներս ֆեյխուա ուտելու համար: Ես ամենևին մեղք չունեի, նույնիսկ չգիտեի ինպես է այն կոչվում: Նա եկավ և ասաց, թե գիտեմ այդ մրգի անունը, թե ոչ: Ես չգիտեի, և նա ասաց: Ես իմացա, և հարցրեցի այդ բառի աննամուսության աստիճանը: Նա ասաց, և ես խնդրեցի բերանս ջարդել: Նա ջարդեց մատներս: Ասածս ինչ է, աղջիկներ և կանայք, Կանանց և աղջիկների դեմ բռնության օրը պետք է հպարտ նշել, պետք չէ ամաչել կնածեծված լինելուց, հակառակը, ախր երբ ծեծում է, սիրում է... հնազանդ եղեք, գլխահակ եղեք, ոտնալվա եղեք, ոտնահամբույր եղեք!!!

տոն

Previous post Next post
Up