Oct 24, 2009 00:07
P.S. ախչի էս գաղտնի կոդերն էլ չլներ թքելու էի խնձորին. քյասա հորքուրիս հարուստ մարդը դրան կամպուտր ա առե, որ զբաղվի չջոգի որ տուն սիրածներ ա բերում, էս էլ ինչ հայերեն բան գտնում ա կարդում ա, հիմա հաստատ իմ վրա էլ դուս եկած կլնի, տակ շտո խոսքի ազատությանս վերջը եկավ: ու աննամուս բաներ չգաք ստե ասեք հա P.S.
Դեռ չէր հասցրել արևը իր ճաճանչներով ավետել առավոտյան գալուստը, երբ ինչ-որ աղմուկ լսեցի: Իսկույնևեթ վեր թռա` լուսընկա այդ անպատեհ իրադարձության մեղավոր ճանաչելով արտաքին անհայտ ու անծանոթ գործոնների միախառնությունը: Սակայն օ ոչ, դրսում ամեն ինչ մաքուր ու պարզ էր, ինչպես խնձորեսկցի օրիորդի մտքերում:
<<Ամեն ինչ ներսու~մ>>, - հանկարծ զրնգաց ականջներումս: <<փնտրի~ր ամեն ինչ հոգուդ պատսպարաններում,
օ տվայտված Էլիանորա>>: <<Այդ ո՞վ է, ո՞վ>> հարցս ուղղեցի դեպի անէություն... սարսուռը, որպես լպրծուն օձատեսակ, սողում էր մարմնովս: Հանկարծ պայծառափայլատակեց հոգիս, խեղճ, թել-թել եղած հոգիս: Դա իմ ներքին ձայնն էր: Հյուր էր եկել իր վաղեմի բարեկամի մոտ: <<Աննամու~ս>>, ասաց նա: Ինձ: Նա: Ինչ-որ մեկը: Աննամուս: Էլիանորային: Էլիանորա Փուշիկյան-Միսավարդանյանին: <<Տո գյոռս քեզ, պոռնիկի վաստակ>>, պատասխանեցի ես: <<Բարի վերադարձ, իմ հավատարիմ>>, ասաց նա: Պարզապես ստուգում էր: Հոգիս մեռոն լցրեց ճաք-ճաք եղած լեղիիս, և այն նորից ապաքինվեց: Ես էլ մեռոն եմ լցնում ձեր, փչացած ու պատառ-պատառ եղած հոգիներին: Գյոռս չեմ տանելու: