Կռունկ (խոսք+նոտա)

Jul 11, 2011 17:05

ԿՌՈՒՆԿ

Երաժշտ՝ ըստ Կոմիտասի

Կռո'ւնկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո'ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս,
Մի' վազեր, երամիդ շուտով կըհասնիս,
Կռո'ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս:

Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՜խ կանեմ, կը քաղվի հոգիս,
Կռո'ւնկ, պահ մի կացիր, ձայնիկդ ի հոգիս,
Կռո'ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս:

Աշունն է մոտեցել, գնալու ես թետպիր,
Երամ ես ժողովել հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չտվիր, ելար գնացիր,
Կռո'ւնկ, մեր աշխարհեն գնա', հեռացի'ր:



քայլերգ, Կոմիտաս, Կռունկ, նոտա, Հայֆոն Շարժում

Previous post Next post
Up