Մանրուք թվացող կարևորի մասին

Oct 30, 2012 11:15




Մի քանի օր առաջ հերթական անգամ լրագրողակն մի խումբ մեկնեց Արցախ ՊԲ-ի զորամասերից մեկը շրջայցի: Այցը կազմակերպել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հոկտեմբերի 24-ին առավոտ վաղ ճանապարհ ընկանք ՊՆ-ին պատկանող «Պազիկ» ավտոբուսներով: Ճանապարհը  երկար էր ու հոգնեցուցիչ: Վերջապես յոթ ժամից հասանք Ստեփանակերտ, որտեղից էլ պետք էի մեկնեինք Մարտունի:  Նախնական պայմանավորվախության համաձայն պետք է գնայինք Արցախի պաշտպանության նախարարություն, որտեղից էլ  սպսյական անձնակազմից մի խումբ մեզ պետք է ուղեկցեր Մարտունու N զորամաս: Իսկ մինչ այդ մի տասը րոպե սպասեցին ՊՆ շենքի դիմացի մայթին, մինչև կկարգավորեին կազմակերպչական գործերը: Այդ ընթացքում ավտոբուսից իջել էինք հանգստանալու և մաքուր օդ շնչելու և մեկ էլ մի տղամարդ մոտեցավ մեզ ու արցախի բարբառով մեր վարորդին հարցրեց: Ցույց տվեցին, թե ով է մեր ավտոբուսի վարորդը, մոտեցավ նրան ու բորբոքված ու պահանջատիրական ձայնով դիմեց նրան. «Էս խի՞ ես ստի կղնըցրել ավտոբուսը, բա հմի ես հունց պասժիրներին վետնեմ ու յեր ունեմ»:  Սկզբից զարմացել էինք, թե ով է նա, այնուհետև տեսանք, որ ընդամենը երթուղային տաքսու վարորդն է: Սկզբից շոկի մեջ էինք, որ հասարակ մի վարորդ պահանջատիրական տոնով մեր ավտոբուսի վարորդից պահանջեց ազատել կանգառի համար նախատեսված հատվածը: Այնուհետև հասկացանք, որ ճիշտը դա է: Զարմացած էինք, որ սովորական մի վարորդ կարողացավ պահանջել, որպեսզի ՊՆ-ին պատկանող ավտոբուսը հանեն կանգառի տարածքից: Հետաքրքրականն այն է, որ  Երևանում անգամ ՊՆ համարանիշով մեքենայի ոչ մի վարորդի չես կարող անգամ ակնարկել, որ նա սխալ վայրում է կայանել: Չէ՞ որ մեզ մոտ դա ըդունված երևույթ չէ:  Այս ամենը տեսնելով՝ հասկանում ես, որ ճիշտը դա է, որ մեր հասարակությունը պետք է պահանջատեր լինի ամեն դեպքում: Բազմիցս եղել եմ Արցախում, արցախցի շատ ընկերներ ունեմ,  բայց այս անգամ կարծես առաջին անգամ տեսնեի քաջ, խիզախ, պահանջատեր ու օրինապահ արցախցու:  Ահա թե ինչպիսին է իսկական արցախցին…

վարորդ, խիզախ, պահանջատեր, Արցախ, քաջ

Previous post Next post
Up