Հիանալի կատարում

Jul 26, 2012 04:21

image Click to view



Քայլեմ ես մտախոհ, օտար այս քաղքում,
Փնտրեմ դեմքը քո հարազատ, կողքից անցնող ամեն դեմքում,
Փնտրեմ սերն իմ կորցրած ու չգրված իմ երգերից,
Փնտրեմ քեզ իմ բեկված երազ ,մեր խենթ սիրո գիշերներից...

Քայլերս ինձ այդպես տանեն ու հասցնեն քո տան շեմին,
Հապաղելով կամաց թակեմ ,միտքս ձգվի իմ հուշերին...
Դուռը հանդարտ բացվի, ինչպես անցած լավ օրերին
Թափառումից այնքան հոգնած ու մեղավոր նայեմ դեմքիդ...

Ու կասեմ բարև իմ սեր,
Կասեմ ներիր ինձ սեր,
Ներիր, թե կարող ես սեր
Բերել եմ հուշը մեր...

Ու զարմացած քո աչքերում անցած սիրո կայծը տեսնեմ,
Ձեռքս անվար շփեմ դեմքիդ, դողալով այտդ համբուրեմ,
Հետո հանգիստ նստենք սեղան ու լուռ նայենք միմիանց դեմքին,
Հիշեմ աչքերդ մոռացված, մեր խենթ սիրո գիշերներից,

Ու լռության ձգված լարից փորձեմ պոկել ես մի հնչյուն
Փորձեմ ասել քեզ սիրելիս դու իմ ազատ, վայրի թռչուն,
Փորձեմ հիշել մեր երեկոն, եթերային մարմինը քո,
Բայց ամաչկոտ խեխդեմ հուշերս գիշերներից մեր խենթ սիրո...

Ու կասեմ բարև իմ սեր,
Կասեմ ներիր ինձ սեր,
Ներիր, թե կարող ես սեր
Բերել եմ հուշը մեր...

Ինչքան տարբեր են երգերից սիրո երգը մեր մոռացված,
Ինչքան հեռու ենք իրարից, այսպես իրար դիմաց նստած,
Ու դուռը երբ հանդարտ բացվի, կհեռանամ քո դղյակից,
Ու խենթի պես ես կփախչեմ մեր խենթ սիրո գիշերներից..

Ու կասեմ բա՛րև իմ սեր,
Կասեմ ների՛ր ինձ սեր,
Ներիր ,թե կարող ես սեր
Բերել եմ քեզ նվեր՝
Երգեր ու ծաղիկներ
Ու տխուր հուշը մեր
Մեր մոռացված երջանկության,
Սիրո անցած մեր պատմության:

Քայլեմ ես մտախոհ...
Քայլեմ ես մտախոհ...
Քայլեմ ես մտախոհ...

նոր զգացմունքներ ..., hot music, love

Previous post Next post
Up