Ադրբեջանցիների կրակոցից թեթև վնասվածք է ստացել սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչը

Jul 23, 2012 15:35




Այսօր իմացա, որ մի քանի օր առաջ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուղ գյուղի բնակիչներից մեկը գնացել է դաշտ խոտհուբձի ու արդբեջանցի թազիները կրակել են նրա ուղղությամբ: Փա՛ռք Աստծու, նրան ոչինչ չի եղել, մի թեթև վնասվածք է ստացել, քերծվածքի նման մի բան: Հիմա շատ լավ է զգում իրեն:

Մի քանի օր Երևանում չէի, հենց եկա կայքերից մի քանիսը նայեցի, ոչ մի տեղ չկար դրա մասին, միայն այսօրվա լրահոսում մեկ-երկու կայք էին գրել... ոմանք էլ ըստ երևույթին մտածել են արդեն հնացած նորություն է, չեն էլ դրել: Սա առաջին դեպքը չի, որ նրան խաղաղ բնակչի ուղղությամբ կրակում են...
Ադրբեջանցիներն ամբողջ օրն ինչ ասես գրում են, իսկ մերոնք իրականությունը թողած հեքիաթներ են սկսում հորինել բանակի մասին...

Ներքին Կարմիրաղբյուր, Տավուշի մարզ, հայ-ադրբեջանական սահման

Previous post Next post
Up