Լրատվական կայքերից մեկումայսպիսի մի նյութ կարդացի.
<<ՀՀ արդարադատության նախարարությունը Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրինագիծ է ներկայացրել ԱԺ, ըստ որի` Հայաստանում ամուսնանալու թույլատրելի տարիքը տղաների ու աղջիկների համար պետք է լինի 19-ը:
Ներկայումս, համաձայն ՀՀ Ընտանեկան օրենսգրքի, կանայք կարող են ամուսնանալ 17, իսկ տղամարդիկ` 18 տարեկանից սկսած:
Ազգային ժողովը օրինագիծը կքննարկի հուլիսի 12-ին>>:
Հա, որպես ի՞նչ են ամուսնության տարիքը բարձրացնում որ:
Իբր շատ են ամուսնացողները, մեկ էլ էլ որոշել են ամուսնության թույլատրելի տարիքը մեծացնո՞ւմ են: Ներկայում այքան շատ են երիտասարդների շրջանակներում չամուսնացածների թիվը, որ էլ մի ասա: Փոխանակ մի ձև խրախուսեն ամուսնությունները, որպեսզի շտկվի դեմոգրաֆիկ խնդիրը, ընդհակառակն ավելի են բարդացնում...