Jul 13, 2012 19:58
Այնքան շատ բան կա գրելու, բայց վերջերս ժամանակս այնքան քիչ էր, որ այդ ամենը մնացին լոկ մտքերումս, սակայն կփորձեմ ժամանակի ընթացքում գոնե կեսը գրառել, քանի որ խնդիրները միշտ էլ մնում են ակտուալ...
Վերջին ու ամենակարևոր խնդիրներից մեկի մասին էի ուզում գրեմ, որին անձամբ առնչվեցի:
Բոլորս էլ գիտենք, որ հանրապետությունում խնդիր կա՝ անձնագիր կամ չեն տալիս կամ էլ այնքան ուշացնում, որ փոշմանում ես, որ որոշել ես փոխել: Չնայած այլ տարբերակ էլ չկա չփոխելու, քանի որ ժամանակը լրացել է: Ասածս ինչ է, արդեն մի ամիս է սպասում եմ, թե երբ են բարեհաճելու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնից ինձ վերջապես դրական պատասխան տալու: Ամեն անգամ զանգահարում եմ ու լսում նույն պատասխանը՝ դեռ չկա...
Չգիտեմ ինչի հետ է կապված, սակայն պատճառաբանում են, որ համապատախան քանակությամբ անձնագիր չկա պետությունում: Բայց մի տեսակ կասկածում եմ, ինչո՞ւ հենց էտ դեֆիցիտը սկսեց, երբ ուժի մեջ մտան կենսաբանական պլաստիկ անձնագրերը... Մեկա գիտեն, որ մարդիկ 25 000 դրամ չունեն, որ գնան և գնեն այդ պլաստիկի կտորը... անձամբ ես չեմ պատրաստվում... Չնայած կլինեն մարդիկ, ում այդ անձնագիր կոչեցյալն այնքան պետքական կլինի, որ ստիպված դա էլ կանի....
ԿԱՐՃ ԱՍԱԾ՝ ԱՆՁՍ ՀԱՍՏԱՏՈՂ ԻՆՁ ՀԱՍԱՆԵԼԻՔ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՍ ԵՄ ՈՒԶՈՒՄ ՍՏԱՆԱԼ...
Հայաստան,
գժժժանոց,
անձնական