իրականություն...

May 03, 2012 21:33


Երեկ ընկերներիցս մեկի հետ էի խոսում, ավարտական կուրսում է և մի քանի օրից դիպլոմայինի պաշտպանության է: Հետաքրքիր մի բան ասաց, որից ապշել էի. դիպլոմայինը հանձնելուց հետո ղեկավարն ասել է, որ աշխատանքի բնութագիրն էլ գրի ու ուղարկի իրեն: Չմոռանամ, որ ղեկավարը հատուկ նշել էր, որ չմոռանա ու բնութագրի վերջում ավելացնի, որ աշխատանքը բարձր գնահատականի է արժանի կամ այդպիսի մի բան: Այս ամենն ինձ համար տարօրինակ մի երևույթ է, քանի որ ոչ ավարտականն աշխատանքիս և ոչ էլ թեզիս ժամանակ այդպիսի բան չեմ տեսել:

Էհհհ... մենակ զարմանում եմ, բա էլ ընդդիմախոսն ինչի համար է, որ ուսանողը ինքը պիտի գրի ընդդիմախոսությունը...էնա ասա էլ ավարտական աշխատանքն ինչի համարա գրում, որ բնութագիրն էլ պիտի ինքը գրի...

իրականություն, գժժժանոց

Previous post Next post
Up