Սերիալական «զվյոզդը» տարած երիտասարդներ

Nov 12, 2011 02:00


 Վերջերս զբաղվածությանս պատճառով քիչ եմ լինում այստեղ, սակայն այօր ընկերներիցս մեկի՝ lyuse-ի գրառումը  հիշեցրեց օրերս տրանսպորտեւմ իմ լսածների մասին: Հիմա կփորձեմ համառոտ ներկայացնել: 
Երեկոյան տուն էի գնում, մեր «հասարակական տռանսպորտ» կոչեցյալ «երթուղայինով» ու մեկ էլ 3 երիտասարդ բարձրացավ տրանսպորտ՝ մոտ 20-23 տարեկան: Նախ դրանց արտաքինից սիրտս սկսեց խառնել, կարծես ամերիկյան ֆիլմերից դուրս եկած գոմիկներ լինեին՝ երկար ֆենած մազերով ու նման բաներ, մի պահ անգամ ամաչեցի, որ նրանք իրենց հայ են անվանում: Լավ էտ հեչ, կարևորի մասին գրեմ. սկսեցին իրենց շատ անտակտ պահել, ձայնները գցել էին գլուխները, ըստ երևույթին, ցանկանում էին երթուղայինում գտնվող 27 (ծիծաղելի է թե գազելում էտքանը ոնց էին տեղավորվել) հոգուն «իմաց տային», թե իրենք կարևոր դեմքեր են, քանի որ գալիս են ինչ-որ նկարահանումներից: Սկսեցին իրենց տպավորությունների մասին պատմել, այնքան տպավորված էին, ինձ թված հայտնագործություն են արել )) Ինչևէ... Մեջբերեմ մեկի ասածները, չնայած չեմ խոստանում, որ իրա պես կարողանամ.
  - Արա, բայց տեսար ինչ կռուտոյ էր էն «Աննա» սերիալի ռեժիսորը, դրա պոչը պտի բռնենք, դոստանանք հետը, մեկ էլ տեսար մեզ էլ կանչի իրա սերիալում նկարի: Դրա դեմը խաղ չկար... մեկա «Աննան» ռեյտինգոտա, սաղ խոսում ու նայում են, մեզ տենողն էլ  կասի կինոյի տղերքը ու տեեենց ... 
Պատկերացրեք էն աստիճան տհաճ էր, որ քիչ էր մնում իջնեի տրանսպորտից: Փաստորեն էտ զգացողությունը միայն ես չէի, որ ունեի, պարզվեց վարորդին էլ հաճելի չէր, նկատողություն արեց նրանց, միևնույնն է չօգնեց: Ոչ ոք  այդ «տհաս, սերիալների բառապաշարն օգտագործող, իրենց անդաստիարակի պես պահող» երիտասարդներին նկատողություն չարեց... Ցավալին այն է, որ նրանց իջնելուց հետո բոլորն սկսեցին խոսալ նրանց պահվածքից, դաստիարակությունից  ու այն ամենից, ինչ վերևում ես եմ գրել: Հետաքրքիրն այն է, որ բոլորը խոսեցին նրանց դաստիարակությունից, բայց չնշեցին այդ անմակարդակ, անիմաստ ու ագրեսիա տարածող անտեր մնացած սերիալների ու դրանց ազդեցության մասին: Չնայած ինչի պիտի խոսային որ, համոզվածեմ երթուղայինի կեսը նայումա էտ անմակարդակությունը: Փնովելով սերիալը՝ կփնովեն նաև նայողին, այսինքն իրենց: 
Վերջերս սերիալների վատ ազդեցության մասին մի հոդված կարդացի, որի հեղինակն է Վահրամ Միրաքյանը: Այդ օրվա  երթուղայինի դեպք լրիվ համապատասխանում է հոդվածի գործնական մասին: Ահա և հոդվածը, կարող եք համոզվել ինքներդ http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6099) : Կարդացեք և ինքներդ համոզվեք ասածներիս մեջ:  
Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մի բան հաստատ պիտի ձեռնարկվի էտ «զիբիլը տնից հանելու» համար:

վատ ազդեցություն, աղբ, սերիալներ, ագրեսիա

Previous post Next post
Up