ԱՅՍ ԱՆԳԱՄ ՎԵՐՋՈՒՄ
Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ և չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։ Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ և չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։
ԼՍԵԼ ԵՄ ԱՎՈՆ ԳՆԱՑԵԼ է
Ղարաբաղում այդ օրերին ամեն կաթիլ վառելանյութը պետք Է ծառայեր միայն ռազմական նպատակների։ Ավոն այն վերահսկում Էր խստորեն։ Մի անգամ մթնշաղին հայ մամիկը, լսելով, որ Ավոն ինչ - որ տեղ Է գնացել,լամպը ձեռքին մոտենում Է զորանոցին ու դիմում հերթապահ զինվորին...
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Մի քանի զինվոր, քեֆները լավ Ավոյին տեսնելով, փորձում են ճանապարհը շեղել։ Ավոն, նկատելով նրանց, կանչում է ու ժպիտով հարցնում.
- Քեֆներդ մարխո՞շ է, հա՞։
Ապա շրջվելով կանչում է ուստա Սուրենին (ուստա Սուրենը տարիքն առած ղարաբաղցի էր, պահեստապետը։
Քիչ հետո սկսվում է թուրքերի հարձակումը։ Զգացվում է «կալանավորվածների» կարիքը։ Մոնթեն նորից ձայն է տալիս.
- Ուստա Սուրեն, նկուղի դուռը բաց։
ՄՈՆԹԵՆ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ
- Երբ մարտն ավարտվում էր մեր հաղթանակով,- պատմում է Թամարան,- բարձր տրամադրությամբ Մոնթեն անսպասելի մեկ էլ դիմում էր ինձ. «Կինը պետք է ամուսնանա, երեխաներ ծնի, օջախը վառ պահի, որ հայ տղամարդու թիկունքը ամուր լինի, թե չէ ի՞նչ գործ ունես պատերազմի հետ»։ Իսկ երբ օրհասական պահեր էին լինում, նորից դիմում էր ինձ. «Ապրես, Թամարա աքի, ազգի պաշտպանությունը կին-տղամարդ չի ճանաչում։ Թեկուզ մահակով` պետք է մեր երկիրը պահենք»։
Թալիշցի Սմբատը, որին Գուդուր էին ասում, կռվել էր Մոնթեի հրամանատարությանբ գործող ջոկատում: «Երբ թուրքերը անասուններն առաջ արած անցնում էին հարձակման, - պատմում էր Սմբատը, - Մոնթեն միշտ մեզ նախազգուշացնում էր. «Ասոնք մեր պապերու հոտերն ու նախիրներն են, թող գան անցնեն` չկրակեք: Մենք ասոնց գողցողներում պիտի պատժենք»: Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք, - պատվիրում է Մոնթեն իր զինվորներին:
«Որսորդը»
Քելաբաջարի գրավումից հետո տղաները պարգևատրվում են 3000 - ական ռուբլով: Այդ օրը դիրքում գտնվող տղաներից մեկը, մի եղնիկ նկատելով, կրակում է ու վրիպում: Լուրը հասնում է Մոնթեին: Իր մոտ կանչելով ձախողակ «որսորդին» ասում է.
- Լսած եմ, պետական փանփուշտով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել:
- Հրամանատար, Քելբաջարից այնքան փանփուշտ, զինամթերք ենք վերցրել. որ մի կրակոցն ի՞նչ է:
-Զինվորը` զինվոր է, երբ ունի պետական մտածողություն: Այդ փանփուշտները հայրենիքի պաշտպանության համար են: Որպես պատիժ քո ստացած 3000 ռուբլուն 2000 էլ կավելացնես ու կմուծես որպես տուգանք:
Չպետք է ներել
1992թ. օգոստոս: Մարտունու շրջանի Հացի գյուղի պաշտպանական դիրքեր: Մոնթեն իր բարձր դիտակետից հսկում էր զինվորների անդորրը: Լուսահրթիռների փունջը բռնկվեց, թվաց ծվատեց երկինքը: Մարտն սկսվեց: Միանգամից: Մոնթեն վաշտի հրամանատարներին տվեց վերջին հանձնարարականները, ավելացնելով.
-Աքլորի պես են գալիս, չպետք է ներել:
Հազվադեպ էր պատահում, որ ասկյարները մարտը շարունակեին գիշերով: Բայց այդ օրը նրանք չդադարեցրին գրոհը անգամ մութն ընկելուց հետո: Լուսաբացից առաջ մեծ զոհեր տալով թշնամին նահանջեց: Արևոտ ամպերը շողացին Հացի գյուղի, շրջակա սարերի, դիրքերի վրա: Լուռ էր շուրջբոլորը, լռել եր գյուղը: Մոնթեն իջել էր դիրքերց, ու էլ չեր լսվում նրա ձայնը: Սենյակում գրիչը ձեռքին նա քարացել էր` սեղանին հինգ հերոս-նահատակների մահաթերթիկներն էին...
Այս նյութը կարդացի կոլեգայիս՝ Մարիամ Պետրոսյանի ՖԲ-ի պատին և ցանկացա, որպեսզի դուք էլ կարդաք: