«Ինձ տարել ա» կամ սուբյեկտիվ իրականության մասին

Feb 12, 2010 10:15

Նոր քոմմենթ էի գրում վիրտուալ կյանքի թեմաներով, մոտս մի հետաքրքիր միտք էկավ: Մատրիցան դե բոլորդ տեսել եք: Ի՞նչ եք կարծում, Նեոն բարոյական իրավունք ունե՞ր իրանց համար քնի ու անուրջների մեջ երջանիկ ապրող ժողովրդին բերեր, իջեցներ էդ դաժան իրականության մեջ: Որ ի՞նչ: Մարդկության ամբողջ պատմության ընթացքում մարդն իր գործունեությունն ուղղել ա իր համար ( Read more... )

տարած մտքեր, մախիզմ, ալտերնատիվ իրականություն

Leave a comment

tanamasi February 12 2010, 12:32:54 UTC
Երեկ հենց «Черный монах» ներկայացումնն եմ նայել՝ ըստ Չեխովի գործի։ Հենց դրա մասին ա։
Իսկ եթե թմրամոլը իրականում ոչ մեկին ոչ մի վնաս չի հասցնում (սրա մեջ մտնում է նաև առողջ սերունդ ունենալը և նման գլոբալ հարցեր), ապա նրան պետք էլ չի դուրս քաշել իր թմբիրից, եթե չես կարող նրա համար նույնպիսի «երջանկություն» ապահովել։ Նշած երկու «եթե»ների դեպքում արդեն հարցը փոխվում է։
Ամենամեծ արժեքը մարդու երջանկությունն ա։ Այդ հարցում ես էպիկուրիստ եմ։

Reply

mekayles February 12 2010, 12:52:04 UTC
«Եթե»-ներից բացի մի հատ էլ «բայց» կա. բայց տենց մարդ կարող ա վերածվի «երջանիկ ապուշի»: Հիմա կասես՝ սա համ նալին ա խփում, համ մեխին: Ճիշտ ա: Իմ գրածին հիմա էլ ուզում եմ հակասել:
Մարդու մկանը որ չշարժես, թուլանում, շարքից դուրս ա գալիս: Մարդ որ մի քիչ չտառապի, դժվարություններ չունենա, երևի էդ թմբիրի, կամ երջանկության «կայֆն» էլ կդադարի զգալ. համեմատելու բան չի ունենա: Մեր արժեքային համակարգը կառուցված ա չափորոշիչների վրա: Տենց չի՞:
Մի անգամ հետաքրքիր մի մտքի հանդիպեցի, օրինակ, ըստ որի հանցագործ աշխարհի գոյությունը օբյելկտիվ անհրաժեշոտթյուն ա մարդ տեսակի համար: Դրանով նա պահում ա որոշակի գենոֆոնդ (ակտիվ, ագրեսիվ, ռիսկային մարդկանց), որի անհրաժեշտությունը կարող ա մի որ հասարակությունը զգա:
Փաստորեն թմբիրի մեջ ապրելն էլ մի բան չի (երկարաժամկետ պլանում). գիտակցությունը կատրոֆացվի:

Reply

tanamasi February 12 2010, 13:15:26 UTC
Իսկ միգուցե, երբ հասնի այդ իր կատարյալ թմբիրին, անեզր ու անդադար կայֆին, մարդկությունը կկատարի իր «ֆունկցիան», զարգացման վերջին կհասնի։ Եթե ընդունենք, որ մարդկությունը զարգացման կոնկրետ նպատակ ունի և որոշակի փուլեր, ինչպես օրինակ՝ Ֆիխտեն էր սահմանագծել, կարելի է ենթադրել, որ կատարյալ երջանկության, «անմտության» աստիճանի էքստազի հասնելու մեջ էլ կայանում է մարդու՝ որպես անհատի, և մարդկության՝ որպես այդ մարդկանց համագումարի, նպատակը։ Չէ որ եթե մի մարդու նպատակ կարող է հանդիսանալ հաճույքը, ապա ինչո՞ւ այն չլինի մարդկության նպատակ։
Եվ եթե մարդկությունը հասնի իր այդ նպատակին ոչ միայն անխուսափելի, այլև օրինաչափական, «պետք» կլինի մարդկության դեգրադացիան կամ ոչնչացումը։ Կստացվի, որ այդպիսի ոչնչացումը զարգացման սկզբից տրված, մարդկության էության մեջ պարունակվող, օրինաչափորեն արդարացված ավարտն է։

Reply

tanamasi February 12 2010, 13:18:05 UTC
Հա, նույնն էլ թմրամոլի դեպքում. եթե նա հասել է իր նպատակին, ապա ի՞նչ իմաստ ունի նրա գոյությունը։ Նա հասել է ավարտին։ Կատարել է իր ֆունկցիան, իր «պարտքը» իր նկատմամբ։

Reply

mekayles February 12 2010, 14:03:54 UTC
Հետաքրքիր էր ու ... դեպրեսիվ: Նկատի ունեմ ոչնչացման մեխանիզմը, որ մեջներս դրված ա: Համենայն դեպս անվիճելի էր էն տեսանկյունից, որ «հաճույքին» ձգտելը ներքին պահանջ ա: Դա կարող ա լինի այսրոպեական, կամ «հեռանկարային» հաճույք: Վերջինիս օրինակ չի՞ արդյոք դրախտի նկատմամբ մեր պատկերացումը: Եկեք տարբերակենք. այսրոպեական հաճույքը հանգեցնում է ձեր նկարագրած դեգրադացման մեխանիզմին, հեռանկարայինը՝ զարգացման, կատարելագործման մասնիկ կարող է ունենալ: Համաձա՞ն եք:
Իսկ մարդության նպատակի հարցում որոշիչ կուզենայի տեսնել Աստծո «պատկերով և նմանությամբ» ստեղծված լինելու գաղափարը, որի ընկալումը կուզենայի համարել մարդկության գերագույն նպատակ և որին հասնելը, թերևս, կլիներ արարչագործության պսակն ու իմաստը:

Reply

вдогонку mekayles February 12 2010, 14:07:07 UTC
Նախորդ գրառմանս համառոտագիրը՝
Կայֆ իմացեալ կայֆ է, կայֆ ոչ իմացեալ՝ շնություն
:Ճ:Ճ:Ճ

Reply

։Ճ tanamasi February 12 2010, 14:45:03 UTC
Շներն էլ են պետք մարդկությանը, հակառակ դեպքում՝ ինչի՞ն չնմանվենք։ Դրական օրինակը միշտ չէ, որ ազդում է։ Շատ անգամ կարիք է զգացվում մատնանշել այն, ինչից պետք է խուսափել։

Reply

tanamasi February 12 2010, 14:41:55 UTC
Հա, բայց րոպեական հաճույքն էլ կարող է կոնստրուկտիվ լինել։ Հիմքեր չկան նույնացնելու րոպեական հաճույքը դեգրադացման մեխանիզմի հետ և հեռանկարայինը՝ կատարելագործման։ Այստեղ ավելի շուտ հաճույքի հետևանքների պահն է՝ եթե հաճույքը հանգեցնում է բացասականի (կարևոր չէ, թե կոնկրետ ինչի), ապա ըստ հաճույքի թեորիայի, պետք է նրանից խուսափել, իսկ եթե հետևանքները անվնաս են, ապա հաճույքն էլ՝ լիարժեք (մտքեր գողացած Էպիկուրից)։ Անպայման չի, որ րոպեական հաճույքը վատ հետևանքներ ունենա ( ... )

Reply

mekayles February 12 2010, 18:04:34 UTC
Եզրակացություն. էս ամեն ինչի վերջը լավ չի :Ճ
Մարդկության վերջը՝ որպես նորին անցնելու փուլ. տրամաբանություն կա, քանի որ մի կողմից չեմ հավատում (= չեմ ուզում հավատալ) կյանքի պատահական բնույթին ու գոյությանը անիմաստությանը, մյուս կողմից էս վերջն ախր շատ անխուասփելի ու, ցավոք, շատ մոտ ա թվում...
Տեսա՞ք որտեղից ուր հասանք :Ճ
Երևի հենց էդ պատճառով էլ ասված է.
«Այնուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրն իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար»։
Ավետարան ըստ Մատթեոսի, Գլուխ Զ, 34

Reply


Leave a comment

Up