Feb 12, 2010 10:15
Նոր քոմմենթ էի գրում վիրտուալ կյանքի թեմաներով, մոտս մի հետաքրքիր միտք էկավ: Մատրիցան դե բոլորդ տեսել եք: Ի՞նչ եք կարծում, Նեոն բարոյական իրավունք ունե՞ր իրանց համար քնի ու անուրջների մեջ երջանիկ ապրող ժողովրդին բերեր, իջեցներ էդ դաժան իրականության մեջ: Որ ի՞նչ: Մարդկության ամբողջ պատմության ընթացքում մարդն իր գործունեությունն ուղղել ա իր համար ալտերնատիվ իրականություն ստեղծելուն: Ինչի՞ համար են թատրոնը, կինոն, գիրքը, հեքիաթը: Ի՞նչի համար ենք ժամեր անցկացնում ինտերնետում: Հենա ուզածներին հասել էին էլի (կարևոր էլ չի, իրանց կամքով, թե բռնի), իրանց սուբյեկտիվ իրականության մեջ էին ապրում, որտեղ ազատ էին ապրում. որոշում ընդունելու, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ազատություն ունեին: Երևի պատերազմ-մատերազմ էլ չկար (մեքենաներին ձեռ չեր տա՝ կկանխեին):
Հիմա Նեոն փրկիչ է՞ր, թե հարամզադա:
տարած մտքեր,
մախիզմ,
ալտերնատիվ իրականություն