Երևան

Jul 08, 2009 18:39

Էսօր հասկացա, թէ ինչ ա փոխվել մոտս՝ սույն բլոգը բացելուց հետո. հիմա իրերին ու երևույթներին նայում էնպես, ոնց որ երևի կնայի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսեցի ուսանողը (էն իմաստով, որ մի ինչ որ արտասովոր երևույթ տեսնելիս ուզում եմ ֆոտո անեմ ու դնեմ բլոգումս) :) Փաստորեն ինքս իմ մեջ նոր հատկություն եմ բացահայտում, որն առաջ հաստատ չունեի...

Լավ, ինչևէ, շատ հեռվից սկսեցի... Պրոսպեկտով քայլում էի: Շուրջս հիանալի, մի քիչ շոգ (ինչից էնքան էլ չեմ նեղվում) եղանակ էր ու երեկոյան փոթորիկի ակնարկն էլ չկար, մեկ էլ աչքս հերթական անգամ ընկավ փողոցի մերձակա շենքերի մանսարդներով կամ հավելյալ հարկերով բռնաբարված կտուրներին: Ամեն անգամ էս երևույթը Երևանում տեսնելուց կատաղության եմ հասնում: Ամոթից քիչ ա մնում գետինը մտնեմ... Ախր ոնց կարելի ա էս շենքերն էսպես այլանդակել, կտուրներին էսպես, բառիս բոլոր իմաստներով՝ «շինելով»: Հա, հասկանում եմ՝ շինարար ազգ ենք, ճարտարապետություն ունենք՝ աշխարհը չունի ևայլ և այլն...

Չնայած՝ իրոք, ճարտարապետներ ունենք, աշխարհը չունի, որովհետեև աշխարհի ոչ մի կիսանորմալ երկրի մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ թույլ չի տա իրա պատասխանատվության տակ գտնվող քաղաքում էս չափերի ու անճոռնիության հասնող ապօրինի շինարարություն: Սա վերջն ա... Ոնց կարելի ա, էն էլ մեր սեյսմավտանգ երկրում, շենքի գլխին մեկ-երկու նոր հարկ ավելացնել ու էն էլ էս ձևով (տես քաթի տակ գտնվող նկարները)...

Էստեղ մի վերապահում անեմ. էս հարցում հիմնականում շիշխանության ներկայացուցիչներին եմ մեղադրում, որովհետև եղած կենսական տարածքն ընդլայնելու հակումը (ցավոք՝ մենակ միկրոմակարդակում, թե չէ հիմա օվկիանոսից օվկիանոս Հայաստան ունեինք) մեր ազգի մեջ էնքան խորն ա մտած, գուցէև որոշակի օբյեկտիվ պատճառներով, որ պիտի զսպվեր դրսից, իշխանության, դատարանի, վերահսկիչի կողմից:

Հարցի ամենավատ կողմն էն ա, որ այն, ըստ իս, լուծում չունի: Ոչ ոք էնքամ կամք ու հնարավորություն չի ունենա, որ ասի՝ վերջ, քանդում ենք, ու իրոք քանդել տա: Սա արդեն քննադատություն չի, այլ իրատեսական մոտեցում:
Ափսոս...







Երևան, ափսոսանք

Previous post Next post
Up