Շեշտի գործածությունը հայերենում

Jul 06, 2009 23:20

Հարց իմ սակավաթիվ ընթերցողներին. երբևէ տեսած կա՞ք որ տարբեր պաստառների, ցուցանակների վրա օրինակ «չծխե՛լ», «չհենվե՛լ» կամ ասենք՝ «չաղտոտե՛լ» բառեր վրա ճիշտ շեշտադրում արվի: Ինչի՞ են բոլորը գրում հենց
Չ՛ ծխել
Լավ, սրանց ոչ ոք չի՞ զգուշացրել, որ շեշտը բառի վերջին ձայնավորի վրա պիտի դրվի: Ընդ որում, հերիք չի շեշտը «Չ» տառի վրա են դնում, հլա մի հատ էլ пробел են տալիս, որ երևի էս «չ»-ն ավելի արտահայտիչ «չ» լինի...
Բա որ շեշտի փոխարեն էլ ապաթարց են օգտագործում... այ սենց՝
Չ' ծխել
Նեռռվայնանում եմ մի ուրիշ ձև...
Չէ, ես էլ մի եսիմ ինչ հայերենի մասնագետ չեմ: Բայց պաստառ տպողը պետք ա չէ՞ ինձնից ու ձեզնից մի քիչ ավելի պատասխանատվությամբ վերաբերվի լեզվին...
Ոբշեմ՝
Չծխե՛լ

Այ սենց մի արտեմսարգսյանական փոսթինգ...
Հ.Գ. էս «փոսթինգ» բառի հայերեն մի լավ տարբերակ առաջարկեք էլի, սա ինձ ահավոր չի դզում:

մառազմ, հայերեն

Previous post Next post
Up