Հայաստանի պատմության մի քանի "հունվարյան" դրվագ.
1914 հունվարի 26 կնքվեց ռուս-թուրքական համաձայնագիրը Արևմտյան Հայաստանում բարեներոգումներ իրականացնելու վերաբերյալ:
Փաստաթուղթը ստորագրեցին Կոստանդնուպոլսում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Գուլկևիչը և մեծ վեզիր ու արտգործնախարար Սաիդ Հալիմ փաշան: Ըստ համաձայնագրի հիմնական դրույթների.
- Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթներից կազմվում էր երկու սեկտոր (Էրզրում, Տրապիզոն, Սըվազ և Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր), որոնց կառավարումը հանձնարարվում էր տերությունների համաձայնությամբ Բարձր Դռան կողմից նշանակվող երկու օտարերկրացի գլխավոր տեսուչների.
- Տեսուչների իրավասությանն էր հանձնվում այդ հատվածների վարչության, արդարադատության, ոստիկանության և ժանդարմերիայի վերահսկողությունը, իսկ հարկ եղած դեպքում նաև բանակը.
- Նրանք իրավունք էին ստանում պաշտոնից ազատել անընդունակ և նշանակել ստորին պաշտոնյաներին, դատի տալ պատժի ենթակա հանցանքների մեջ մեղադրվողներին, առաջարկություններ ներկայացնել Բարձր Դռանը բարձրաստիճան պաշտոնյաների թեկնածություններ, լուծել հողային վեճերը, առանձին դեպքերում ազատել դատական պաշտոնյաներին.
- Օրենքները, հրովարտակները և պաշտոնական հաղորդագրությունները յուրաքանչյուր սեկտորում հրապարակվելու էին տեղական լեզուներով.
- Կենտրոնական իշխանությունները չէին խոչընդոտելու համայնքներին հոգալու իրենց դպրոցների ծախսերը.
- Խաղաղ ժամանակ յուրաքանչյուր օսմանյան հպատակ իր զինվորական պարտականությունը կատարելու էր այն շրջանում, որտեղ որ բնակվում էր.
- Համիդիե հեծելագնդերը վերափոխվում էին պահեստի հեծելազորի.
- Մինչև երկու սեկտորներում եղած տարբեր կրոնների, ազգությունների և լեզուների հարաբերակցությունը վերջնականապես պարզվելը (ինչը տեղի էր ունենալու մարդահամարի միջոցով` տեսուչների հսկողությամբ) Վանի և Բիթլիսի վիլայեթների ընդհանուր խորհուրդների և կոմիտեների անդամներն ընտրվելու էին հավասար թվով` մահմեդականներից և քրիստոնյաներից.
- Եթե մեկ տարվա ընթացքում մարդահամար տեղի չունենար, Էրզրումի վիլայեթում նույնպես ընդհանուր խորհրդի անդամներն ընտրվելու էին հավասարության նույն սկզբունքով.
- Մնացած վիլայեթների խորհուրդներն ընտրվելու էին համեմատական սկզբունքով.
- Տեսուչների որոշմամբ հավասարության սկզբունքը կարող էր կիրառվել ոստիկանության ու ժանդարմերիայի հավաքագրման ժամանակ, ինչպես նաև մյուս պաշտոնյաների բաշխման դեսպքում:
Ավելի մանրամասն տես
այստեղ: Առաջին Համաշխարհային Պատերազմը խաչ քաշեց այս համաձայնագրի վրա: Թե հետո ինչ եղավ, բոլորս էլ գիտենք..
1915 հունվար Ռուսական բանակը գրավեց Սարիղամիշը
1916 հունվար Ռուսական բանակը գրավեց Էրզրումը
1919 հունվար
- Տեղի ունեցավ հայ-վրացական կոնֆերանսը Լոռու գավառի հարցը լուծելու համար
- Իր աշխատանքները սկսեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը
1920 հունվար
- Անտանտի պետությունները դե ֆակտո ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը
- Տեղի ունեցավ ՀՀ Համալսարանի հանդիսավոր բացումը Երևանում
- Հայաստանի բոլշևիկների կոնֆերանսի ժամանակ ընդունվեց ապստամբելու մասին որոշումը
1921 հունվար 1400 հայ սպա աքսորվեց Բաքվի եւ Ռուսաստանի բանտեր: Ձերբակալությունները սկսվեցին 1920թ դեկտեմբերին, ձերբակալվածների մեջ էին Թ. Նազարբեկյանը, Մ. Սիլիկյանը եւ ուրիշներ, որոնց ոտքով քշեցին Ալավերդի՝ ճանապարհին նրանցից ոմանց սպանելով, բոլորին ծաղր ու ծանակի ենթարկելով: Ավելի մանրամասն
այստեղ: