I
Առաջին հայելիները. Փոքր Ասիա: Первые зеркала: Малая Азия.II
Առաջին հայելիները. Բադարի: Первые зеркала: Бадари. 150 տարի առաջ հնագետները եգիպտական դամբարաններից մեկում հայտնաբերեցին մետաղյա մի սկավառակ, որը պատված էր ժանգի հաստ շերտով: Սկավառակն ամրացված էր երիտասարդ կնոջ արձանիկի գլխին: Հնագետները ոչ մի կերպ գլխի չէին ընկնում, թե այդ առարկան ինչ նշանակություն կարող էր ունենալ: Ոմանք ենթադրեցին, որ դա հովհար է, մյուսները պնդում էին, որ զարդի մի տեսակ է, իսկ մի քանիսն էլ որոշեցին, որ եգիպտական մինի-թավաներ են հայտնաբերվել, որոնց վրա եգիպտուհիները քաղցրահացեր էին թխում: Ինչևէ, խորհրդավոր սկավառակն ուղարկվեց լաբորատորիա: Քիմիկոսները մաքրեցին հազարամյակների փոշին, պոկեցին մետաղի մի փոքրիկ կտոր և ուղարկեցին ուսումնասիրության: Պարզվեց, որ դա պղնձի և անագի խառնուրդ է, այսինքն` բրոնզ: Հղկաքարով մաքրեցին սկավառակի վրայի սև շերտը: Եվ երբ երևաց սկավառակի ողորկ փայլեցված մակերեսը, և քիմիկոսը տեսավ սեփական արտացոլանքը, ամեն ինչ պարզ դարձավ:
Դա հայելի էր:
Лет 150 назад археологи нашли в одной из египетских гробниц небольшой металлический диск, покрытый толстым слоем ржавчины. Диск был укреплен на голове статуэтки, изображающей молодую женщину. Археологи долго не могли понять, в каких целях использовался этот диск. Одни утверждали, что такой диск мог служить вместо опахала, другие предполагали, что это украшение, а некоторые считали, что это сковородка, на которой египтянки пекли сладкие хлебцы.
Таинственный диск отправила в лабораторию. Здесь химики отмыли его от многовековой пыли, отломили кусочек металла и отправили в лабораторию. Оказалось, что диск сделан из сплава меди с оловом, то есть из бронзы. Наждаком сняли слой черного налета. И когда на свет выглянула гладкая отполированная поверхность диска и химик увидел в ней свое лицо, всё прояснилось.
Загадочный предмет оказался зеркалом.
Եգիպտական մետաղյա հայելիները, սակայն, ամենահին հայելիները չեն: Ավելի ուշ Ուրուկի (Հարավային Միջագետք) պեղումների ժամանակ հայտնաբերվեցին փոքր պղնձե սկավառակներ, որոնք թվագրվում են Ք.ա. XXXIII դարով: Իսկ Եգիպտոսի մետաղյա հայելիները ի հայտ են գալիս Միջին թագավորության շրջանում (Ք.ա. III հազարամյակի վերջ - Ք.ա. XVIII դար): Սա ամենահին եգիպտական հայելիներից մեկն է.
Тем не менее, египетские металлические зеркала пока что уступают пальму первенства месопотамским. во время раскопок в Уруке (Южная Месопотамия)были обнаружены маленькие медные диски, которые датируются XXXIII веком до р.Х.. А в Eгиптe металлические зеркала появились в эпоху Среднего царства (конец III тыс-ия - XVIII век до р Х). Это одно из древнейших египетских зеркал:
Միջին թագավորության շրջանում ձևավորվեցին եգիպտական հայելիներին բնորոշ կառուցվածքային տարրերը. պոչիկով սկավառակը, որը պատրաստված էր պղնձի կամ բրոնզի ձուլվածքներից (Միջին Թագավորության շրջանում` նաև արծաթից), սկավառակի տակ գտնվաղ "ծաղկաբույլը" (փայտ, փղոսկր կամ մետաղ) և բռնակը: Բռնակն ու "ծաղկաբույլը" սովորաբար նույն նյութից էին պատրաստում: Այդպիսին է արդեն հայելին, որը պատկերված էր XI հարստության փարավոններից մեկի` Մենթուհոթեփի II (Ք.ա. XX դարի առաջին կես) կնոջ` Կավիթի քարադամբարանի վրա:
В эпоху Среднего царства сформировались основные конструктивные элементы едревнеегипетских зеркал: зеркальный диск с хвостиком, изготовленный из медного или бронзового сплава (а в эпоху Среднего царства - и из серебра), "соцветие" под диском (древесина, слоновая кость или металл) и непосредственно ручка, которая обычно изготавливалась из того же материала, что и "соцветие". Таким предстает зеркало, которое изображено на саркофаге Кавит, жены фараона XI династии Ментухотепа II (первая половина XX в. до р.Х.)
Ահա այս և հաջորդ հարստության (XII) ժամանակաշրջանին բնորոշ հայելիներից մեկը, Սենուսերթ III (XIX դար Ք.ա.) փարավոնի դստեր` Սիթ Հաթհոր Յունիթի Sit-Hathor-Yunit արծաթե հայելին: Բռնակը օբսիդիանից է, ստորին հատվածում լոտոսի թերթիկներ են պատկերված, բռնակը դրվագազարդված է ոսկու և արծաթի շերտերով, սարդիոնով և փղոսկրով:
Зеркало, которое принадлежало дочери фараона Сенусерта III из XII династии (XIX век до р.Х.). Дочь звали Сит-Хатхор-Юнит. Зеркало серебряное, в нижней части ручки изображены лепестки лотоса, сама ручка изготовлена из обсидиана, инкрустирована золотыми и серебряными полосками, сердоликом и слоновой костью.
Առաջինը հայելին Հին եգիպտոսում շատ տարածված քրմական հայելիներից մեկն է, երկրորդը պատկանել է գրիչ Ռենիսենեբին (Ք.ա.XV դար): Վերջինիս դամբարանում հետաքրքիր փայտյա իրեր են հայտնաբերվել, որոնք այժմ գտնվում են Մետրոպոլիտենի թանգարանում: Ավելի մանրամասն`
այստեղ:
На первой фотографии очень распространенное в Древнем Египте жреческое зеркало, второе зеркало принадлежало писцу Ренисенебу (XV век до р.Х.). В гробнице последнего были обнаружены интересные деревянные изделия, которые находятся в Метрополитенском музее, подробнее
здесь.
Եվս մեկ հայելի Հաթհոր (Hathor) աստվածուհու գլխով: Հաթհոր աստվածուհին համարվել է երկնքի, սիրո, գեղեցկության, կանացիության աստվածուհին: Հաթհորի գերագույն քրմուհու դերում հաճախ հանդես էր գալիս փարավոնի կինը: Հաթհորը նաև փարավոնի պահապանն էր ու պտղաբերության աստվածուհին: Ընդհանրապես հայելիները բացի իրենց հիմնական գործառույթից նաև որոշակի ծիսական դեր են ունեցել: Դժվար է հազարամյակներ անց ենթադրություններ անել, բայց հայելիների առկայությունը քրմերի և քրմուհիների դամբարաններում, ինչպես նաև Հաթհորի խորհրդանշաններով և արձանիկներով հայելիների առատությունը կարծես թե հուշում է, որ հայելիներն ասոցացվել են անդրշիրիմյան աշխարհի հետ: Նշենք նաև, որ ըստ եգիպտական առասպելաբանության, հենց Հաթհորն էր դիմավորում մահացածների հոգիները անդրշիրիմյան աշխարհում:
Еще одно зеркало с головой богини Хатхор (Hathor). Хатхор считалась богиней неба, любви, красоты, женственности. В роли ее верховных жриц часто выступала супруга фараона. Хатхор также оберегала фараона и обеспечивала плодородие Египта. Зеркала кроме своих основных функций, определенным образом соотносились с религиозным ритуалом. Огромный хронологический разрыв не дает возможности четко указать, какую роль играли зеркала в культе, однако как наличие зеркал в гробницах жрецов и жриц, так и обилие зеркал с символикой Хатхор и с ее статуэтками наводит на мысль, что зеркала ассоциировались с загробным миром: в египетской мифологии в загробном мире именно Хатхор встречала души умерших.
Այս հայելին հայտնաբերվել է Թութմոս III (1479-1425 թթ. Ք.ա.) փարավոնի կանանց դամբարանում: Դամբարանում երեք կանայք են թաղված եղել, որոնց անուններն էին Maruta, Manhata, и Manuwai: Կա կարծիք, որ Maruta անունը ուշ եբրայական Մարթա անվան նախաձևն է: Այստեղ նույնպես Հաթհորն է` կովի ականջներով: Կովը Հաթհորի սրբազան կենդանիների շարքին էր դասվում:
Это зеркало обнаружено в гробнице жен фараона Тутмоса III (1479-1425 до р.Х.) Три молодые женщины были похоронены вместе и звали их Maruta, Manhata, и Manuwai. Существует мнение, что имя Maruta является праформой поздней еврейской Марфы. На этом зеркале также изображена Хатхор с коровьими ушами. Корова считалась священным животным Хатхор.
`
Նոր թագավորության շրջանում (մոտավորապես 1550-1069 թթ. Ք.ա.) նաև ի հայտ են գալիս նոր տիպի հայելիներ, որոնց բռնակը վերածվում է փոքրիկ նրբագեղ քանդակի: Օրինակ, այս մեկը, որը թվագրվում է Ք.ա. 1478-1390 թթ. (XVIII հարստություն):
В эпоху Нового царства (приблизительно 1550-1069 до р.Х.) появляется новый вид зеркал, ручка которых приобретает вид маленькой изящной статуэтки. Вот однo из таких зеркал, датируется 1478-1390 гг. до р.Х. (XVIII династия).
Այս հայելիները հռչակավոր Էխնաթոնի և Նեֆերտիտիի ժամանակաշրջանի հայելիներ են, այսպես կոչված, Ամարնայի դարաշրջան` Ք.ա. XIV դար:
Эти зеркала принадлежат к Амарнскому периоду (XIV век до р.Х.) -эпохе знаменитых Эхнатона и Нефертити.
Եվս երկու հայելի XVIII հարստության ժամանակաշրջանից: Еще два зеркала: та же XVIII династия.
Իհարկե, հայելիները միայն այս նրբին արձանիկների տեսքով չէին: Օրինակ, Թութանհամոնի (1333-1323 թթ Ք.ա.) դամբարանում հայտնաբերվել են ճոխ ոսկյա հայելիներ:
Конечно, зеркала со статуэтками были не единственным видом зеркал в Новом царстве. В гробнице Тутанхамона (1333-1323 гг. до р.Х.), например, обнаруженые роскошные золотые зеркала.
Եվ ևս մեկը Թութանհամոնի դամբարանից` կրկին Հաթհորի գլխով բռնակի վրա: Սկավառակի վրա պատկերված է Հեհ (Heh/Hah) անվերջության աստվածը, որն ասոցացվում էր հավերժության և անծայրածիր տարածության հետ: Սկավառակի եզրաշերտը կազմված է Թութանհամոնի անունների հիերոգլիֆիկ նշաններից:
Еще одно зеркало из гробницы Тутанхамона. На золотом диске изображен бог Хех (Heh/Hah) - бог бесконечности, который ассоциировался с вечностью и бесконечным пространством. На ободке иероглифическим письмом написаны имена Тутанхамона.
Եվ վերջին եգիպտական հայելիները: И последние египетские зеркала.
Հաջորդիվ` հունա-հռոմեական բրոնզե հայելիների մասին:
Продолжение о бронзовых греко-римских зеркалах следует.
Աղբյուրներ Источники
An Overview on Egyptian Mirrors from Prehistory to the New KingdomBrooklyn MuseumHistory of Mirrors Dating Back 8000 Years