Հայոց պատմության դասագրքի հեղինակները (ավարտական դասարանի ոչ հումանիտար հոսքի, 20-րդ դար) պատմությունը շփոթել են վիճակագրության հետ:
Մեղմ ասած:
Կամ չեն հասկանում, թե պատմության դասագրքի առջև ինչ նպատակներ են դրված, և ընդհանրապես ԴՊՐՈՑԱԿԱՆ դասագիրքն ինչ է:
Քաջազնունու Ամերիկայից բերած ալյուրի, ցորենի ու փոշի կաթի տուփերը մի կերպ մարսեցինք (էն որ "Հովհաննես Քաջազնունին 1919 թվականին մեկնեց ԱՄՆ, այնտեղից բերելով 1,3 մլն փութ ալյուր, 257 հազար փութ ցորեն, 6 մլն տուփ կաթ (փոշի)": ), հասանք 1949 թվական:
Խնդրեմ, վայելեք թվերի սիմֆոնիան.
"1945-52 թթ բռնադատվել է 2946 մարդ:
1949 թվականի հունվարի 14-ին Անդրկովկասյան հանրապետություններից արտաքսվել է 3620 հայկական ընտանիք:
Հայաստանից՝ 2935 ընտանիք (13 272 անդամ):
1946-48 թթ.` 350 ընտանիք (1454 անդամ):
1949 թ. ընդհանուր առմամբ՝ 15486 հայ":
Ասենք, որ գրեին "1945-52 թթ բռնադատվել է մոտ 3 հազար, 1949 թ. արտաքսվել մոտ 15 հազար հայ", երևի պետական հանցանք գործած կլինեին: Точность - вежливость королей, понимаешь!
Բա ազգանուններն ինչո՞ւ չեն նշել: Բա ծննդյան թվերը, սոցիալական կարգավիճակը, կրթական մակարդակը: Ինչպե՞ս կարելի է: Ճշգրիտ եք, մինչև վերջ ճշգրտեք, ինչ եք եկել ու թվերի վրա կանգ առել:
Ես դեռ չեմ խոսում հայ տրոցկիստների թվի, կոմերիտականների ու կոմունիստների տարբեր թվականներին եռապատկվող ու քառապատկվող թվերից:
Չեմ խոսում, թե ինչ աստիճանի Չհամակարգված ու խառն է ներկայացված 1920-21 թթ պատմությունը, որ ստիպված ես լինում մի տաս աղյուսակ սեփական ձեռքով սարքել ու բացատրել, բացատրել, բացատրել, որ երեխան հասկանա, թե խոսքն ինչի մասին է:
Որ քարտեզների նկատմամբ հեղինակները խորը հակակարանք ունեն ընդհանրապես: Փոխարենը՝ անմնացորդ ու կրքոտ սեր թվերի, տոննաների, փթերի ու տուփերի նկատմամբ:
Որ երեխայի համար հույժ կարևոր փաստ է , որ այսինչ դիվիզիան այսինչ թվի հուլիսի երկուսին կազմացրվեց թե երեքին: Որ Հայրենականի առաջին հերոսը հենց այս օրը ստացավ կոչումը, և այլն, և այլն: Տոննայով թիվ:
Եվ սա ոչ հումանիտար հոսքի համար նախատեսված գիրքն է:
Ահով եմ պատկերացնում, թե ինչքան անիմաստ թիվ ու փաստ է լցված հումանիտար հոսքի դասագրքում:
Քսան տարվա ընթացքում բա մի նորմալ ու սրտխառնուք չառաջացնող դասագիրք չկարողանա՞նք ստեղծել: Մի մանկավարժական խորհուրդ, մի մեթոդիստ, մի ՄԱՍՆԱԳԵՏ չունե՞նք, որ դասագիրքը խմբագրի ու երեխայի համար ԸՆԿԱԼԵԼԻ դարձնի:
Քսան տարի ի՞նչով ենք զբաղված:
Դպրոցական