Եթե ես երգահան լինեի, "Հացին երգի" ամեն գոհարին մեղեդի կնվիրեի..
Եթե նկարիչ՝ Հայաստանի գույները կժողվեի ու առատորեն կնախշեի ամեն մի տողը..
Ամեն տողը նկար է, ամեն տողը՝ պատում, ամեն տողի մեջ՝ հողի բաբախյուն, ամեն տողը՝ շքեղ վրձնահարված հայրենի Բրգնիքի ցորյանի ծովերից և կակաչների դաշտերից:
Եղերական էր Վարուժանի ճակատագիրը, անմեկնելի՝ "Հացին երգի" պահպանվելը...
"1915 ապրիլ 24-ի չարաբաստիկ գիշերվան ճիվաղը՝ որ պոլսահայ մտավորականության ոչ կյանքին և ոչ էլ ստեղծագործական որոնումներին խնայեց, իր ճիրանները մխրճեց նաև Դանիել Վարուժանի դարակներեն ներս:
Տարված այլևայլ ձեռագիրներու կարգին էր պատրաստության մեջ եղող "Հացին երգը" զոր Եղեռնիև Ատելության այդ պաշտոնյաները չարախինդ գոհունակությամբ մը հափշտակեցին:
Կորուստը անխուսափելի էր, եթե անսպասելի զուգադիպություններ չնպաստեին անոր փրկության: Գրաքննության մոտ ծառայող տխրահռչակ հայու մը (Արշաւիր Եասեան) անմեկնելի պատրաստակամությունը և, մյուս կողմե, կատարված որոշ զոհողություն մը հաջողեցան ետ խլել այս գործը՝ որ մասնավոր նվիրականություն մը կստանար հեղինակին նահատակությամբ ... Հայ ժողովուրդի զաւակներէն բիւրավորներու արինը խմող այս հրեշը՝ մաս մը թեթեիցներ իր մեղքերէն...":
Դանիել Վարուժանի "Հացին երգ" շարքի վերջին բանաստեղծությունն
Աղորիքն է: Ալյուրը, Ախոռը, Թթխմորը, Փուռը, Հայրենի սեղանը և "Հացին ու գինիին երգը՝ "Առէք, կերէք, այս է մարմին իմ", "Արբէք ի սմանէ ամենեքեան" բնաբաններով...
Մոխրացան՝ զոհասեղան չհասած..
"Իր աքսորի ընկերները պատմած են ինծի, թէ անընդհատ կը կարդար ու կը գրէր իր աքսորի օրերուն: Նոյնիսկ Պոլսէն Հոմերոս ուզած էր՝ իր ուղեղը մարզելու համար նո՛ր տեսիլքներու:
Ու պատմած են նաեւ, թէ ան աւարտած ունէր շա՛տ մը քերտուածներ...
Հետք չկայ հիմա այդ քերտուածքներէն: Հաւանաբար քովն էին անոնք, երբ եղեռնը Թօնէի մեջ իր շունչը մարեց. ու հաւանաբար միասին ալ հողը մտան...
Ու Վարուժանը գնաց՝ վերջին երգերը հետը, ու կէտ մնացած տեսիլքները հոգւոյն մէջ"
Յ.Ճ.Սիրունի
"Հացին երգը" լույս տեսավ Պոլսում 1921 թվականին, Վարուժանի աշակերտներից կազմված "Նաւասարդ" միութեան ջանքերով: "Հայ դասականների գրադարան" շարքի հրատարկիչներն ընդգրկել են "Հացին երգ" շարքի մեջ նաև
Անդաստան բանաստեղծությունը, համարելով, որ այն հարազատ է "Հացին երգին": Ես նույնպես որոշեցի հենց "Անդաստանով" եզրափակել "Հացին երգը"...
Վաղը Դանիել Վարուժանի ծննդյան օրն է...
Click to view