Դանիել Վարուժան "Աղորիք"

Apr 18, 2011 02:35

Աղորիք

Է՜յ աղորիք, դարձի՛ր, դարձի՛ր,
Նստած կանանչ խորը ձորին.
Աղաղակե՛ երգդ խորին
Դեպի լուսնակն արծաթածիր:

Դուն դողդոջուն տնակ մըն ես
Ալյուրոտած պատերով՝ ուր
Կարծես կուլան հիազարհուր
Ջրանույշեր հագած բեհեզ:

Միշտ կհսկե մեջդ, արթուն,
Աղորեպանը ճեփ-ճերմակ,
Եվ ըստ պետքի՝ մեղմ կամ արագ՝
Կլարե սի՛րտդ բաբախուն:

Է՜յ, աղորիք, բանտվա՛ծ մրրիկ
Ծառերուն մեջ, Աղա՛, աղա՛,
Փրփուր խմե՛, ալյուր տեղա՛.
Քարե կուրծքեդ տեղա՛ բարիք:

Կեցո՛ւր գետակն ընթացքին մեջ
Իր ծփանուտ բաշեն բռնած:
Ջրվեժն ահեղ երգի փոխած
Պոռթկա վիհեն վար գահավեժ:

Սայլե՜ր, սայլե՜ր անծայրածիր
Ջաղացքներուն ճերմակ ճամփեն
Աղոնն իրենց քեզ կբերեն…
Է՜յ աղորիք, դարձի՛ր, դարձի՛ր:

Ցորեններ թող ալյուր ըլլան
Պորտին մեջ ժիր երկաններուն,
Որոնք բռնված տենդով մ’անհուն
Կմռլտան ու հիռ կուգան:

Ցորեններ թող ըլլան փոշի
Զիրար գրկող քարերուն տակ.
Զիրար կրծող ժայռերուն տակ
Ցորեններ թող ըլլան նաշիհ:

Մինչև լեցվին շարան-շարան
Պարկերն ու վե՛ր կանգնին նորեն.
Եվ սայլերն ալ ճռվողելեն
Ոսկին թողած՝ լույսով դառնան:

Դանիել Վարուժան

Պիտեր Բրեյգել Ավագ "Կալվարի"       Питер Брейгель Старший "Кальвари"


Հ.Այվազովսկի "Մայրամուտ: Ալրաղաց"      Айвазовский "Закат. Мельница"


Հ.Այվազովսկի "Ջրաղացը գետի ափին"     Айвазовский "Мельница на берегу реки"


Հ.Այվազովսկի "Ալրաղացը ծովի ափին" Айвазовский "Мельница на берегу моря"


Հ.Այվազովսկի "Բնանկար ալրաղացով"     Айвазовский "Пейзаж с мельницей"


Հ.Այվազովսկի "Ալրաղացը ծովի ափին"     Айвазовский "Мельница на берегу моря"


Հիերոնիմոս Բոսխ "Ալրաղաց"    Иероним Босх "Мельница"


Շիշկին Ի. "Ալրաղացը դաշտում"     Шишкин И.И. "Мельница в поле"


Պոլենով Վ. "Հին ջրաղացը"      Поленов В. "Старая мельница"


Վասիլեվ Ֆ. "Ալրաղացը"      Васильев Ф. "Мельница"


Վինսենթ Վան Գոգ "Ալրաղացը"    Винсент Ван Гог "Мельница"


Կլոդ Մոնե "Դաշտը, կակաչները, ալրաղացը"      Клод Моне "Поле, тюльпаны, мельница"


Վինսենթ Վան Գոգ "Ալրաղացը Արլեում"       Винсент Ван Гог "Мельница в Арле"


Կամիլ Պիսսարո "Ալրաղացը Կնոկում"       Камиль Писсаро "Мельница в Кноке"


Միշել Ժորժ "Ալրաղացը"      Мишель Жорж "Мельница"


Միշել Ժորժ "Ալրաղացով բնապատկեր"      Мишель Жорж "Пейзаж с мельницей"


Պ.Մոնդրիան "Ալրաղացն արևի շողերի մեջ" П.Мондриан "Мельница в солнечных лучах"


քնարերգություն, Դանիել Վարուժան, painting, art, Հացին երգը, գեղանկարչություն, արվեստ

Previous post Next post
Up