Մաշտոցի զինկոմիսարիատ, դու` վերջն ես

Jun 13, 2012 13:57

Սիրում եմ մեր զինկոմիսարիատը: Իրենք էլ ինձ են սիրում: Ասեմ ավելին` ինձ շատ են կարոտում: Չեք հավատու՞մ:

Այսօր նորից կանչել էին զինկոմիսարիատ: Ինչպէս միշտ` գնացի, կէսժամ սպասեցի, ասացին` գնա կզանգենք: Բա, որ ասում եմ` ինձ շատ են կարոտում, ուզում են դէմքս տեսնել: Կանչում են, ոչ զննում են, ոչ մի բան, ուղղակի` ասում են` գնա, կզանգենք: Ու սա ոչ առաջին անգամն է, ոչ էլ վերջին: Դե, ես չեմ, դուք եք, ասեք` սխալ ես:



Եթե ձեզ թվում է, թե դա ինձ նյարդայնացնում է, սխալվում եք: Դա ինձ բավական զվարճացնում է: Հաստատ արժի շուտ արթնանալ, 200 դրամ ու 2 ժամ ծախսել: Ամբողջ օրվա համար բարձր տրամադրությունն ապահովված է:

Հա, ի միջի այլոց, գրառումս էր պատճառը, թե` իրենք էլ ձանձրացան` մոտ մեկ ամիս առաջ որ գնացի, զուգարանն ու սպասասրահն արդեն վերանորոգել էին:

եեչիզմ, պարանոիդալ փսիխոզ, Հայոց բանակ, զորակոչ

Previous post Next post
Up