Մարտի 19-21-ը գործնական այցով Ստեփանակերտում էինք:
Գորիսի Տեղ գյուղից մինչև Ստեփանակերտ ճանապարհը թվում էր անվերջանալի: Ճանապարհին իրար էին հաջորդում հսկիչ կետերը` ճնշող սիրալիրությամբ (որը մի քանի ամսից վստահաբար չի լինի) խաղաղապահներով: Երբեմնի աշխույժ Բերձորն ու հարակից գյուղերը լքված էին ու ամայի: Թե՛ ճանապարհին, թե՛ Ստեփանակերտում նույն մթնոլորտն էր, ինչ` Քարվաճառում նոյեմբերի 10-ի թղթոնի ստորագրումից հետո. անորոշության, հանդարտության, թմրության, անելանելիության, լարվածության, անհանգստության, ամայության ճնշող ու ճզմող համախառնում:
Ստեփանակերտը վիրավոր է, բայց դանդաղ սկսում է ապրել: Քաղաքը մաքրվում է պատերազմի ավերածություններից, փողոցներում պատանիներ ու երեխաներ են շրջում: Սակայն խաղաղությունը և հայկական Արցախի ապագան շատ փխրուն են...
Ազատամարտիկների պողոտան
Վերածննդի հրապարակը
Սասունցի Դավիթ փողոցը
Տեսարաններ Բաղրամյան փողոցից
Պատմաերկրագիտական թանգարանը
Արցախի միակ` Բարդակ փաբը
Ֆլորենս գարդեն ռեստորանը