Մի քիչ Եղեգնաձոր

Mar 14, 2021 08:53

Փետրվարի 5֊ին կարճատև աշխատանքային այցով Եղեգնաձորում էի։

Եղանակը ձնառատ էր, Վարդենյաց լեռնանցքում սպիտակ բլուրները միախառնվում էին սպիտակ ցածր ամպերին՝ դառնալով համատարած սպիտակություն։ Եղեգնաձորում թույլ ձնանձրև էր։

Վաղ միջնադարում Եղեգնաձորը և շրջակայքը կոչվել են Եղեգյաց ձոր՝ Եղեգիսի անվանումից։ Եղեգիսը Սյունյաց իշխանների նստավայրերից էր։ Ուշ միջնադարում բնակավայրը կոչվել է Քեշիշքյանդ։ 1935 թվականին բնակավայրը վերանվանվել է բոլշևիկ Անաստաս Միկոյանի պատվին, իսկ 1956֊ին՝ Եղեգնաձոր։ 1991 թվականին Հայաստանի անկախության վերականգնումից հետո բնակավայրը դարձել է Վայոց ձորի մարզի մարզկենտրոնը։

Ներկայում Եղեգնաձորում բնակվում է մոտ 8.000 մարդ։ Քաղաքում կան սննդի (գինիների, կաթնամթերքի, պահածոների ևն), փայտամշակման (այդ թվում՝ տակառագործական), տեքստիլ և այլ արտադրություններ։ Խորհրդային տարիներին քաղաքում գործած էլեկտրասարքերի խոշոր արտադրությունները պահպանվել են փոքր արհեստանոցների տեսքով։

Մոմիկի արձանը



Միկոյան փողոցը



Մոմիկի փողոցը


Երևանյան մայրուղին




Previous post Next post
Up