Պոռնօրենք

Feb 07, 2012 15:55



ՀՀ Քրեական օրենսգրքի (ՀՀ ՔՕ) 263-րդ  հոդվածի առաջին մասով սահմանված է, որ պետք է պատժվի "պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ ապօրինի տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը" և երկրորդ մասով` "պոռնկագրական բնույթի համակարգչային ծրագրերի, կինոյի կամ տեսաֆիլմերի նյութերի, պատկերների կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաների ստեղծմանն անչափահասներին մասնակից դարձնելը, ինչպես նաև համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը": Սակայն այս օրենքը (ինչպես նաև ՀՀ ՔՕ 142-րդ, 166-րդ և 262-րդ հոդվածները) բավականին անկատար է (ճիշտ է, մենք այս հարցում չենք հասնի Ադրբեջանին, որտեղ պոռնոգրաֆիկ պարունակությունը համարվում է մշակութային արժեք, այդտեղից բխող բոլոր արտոնություններով, բայց թողնենք ադրբեջանցիներին, իրենց լավ սնունդից ավելացող տեստոստերոնի հետ և վերադառնանք մեզ): Դրանց լրացումը, կամ` նոր օրենքի մշակումը թույլ կտա լրիվ իրավական հիմքերով արգելել շատ կայքերի աշխատանքը Հայաստանում:

1. Սկսենք պոռնկագրության կամ պոռնոգրաֆիայի, ում ոնց հարմար է, ամենատականք տարատեսակից` մանկականից (անչափահասների նկատմամբ սեռական, անբարո (հիմար և մշուշոտ ձևակերպում) ևն գործողությունների հետ կապված, տես` ՀՀ ՔՕ 141-րդ, 142-րդ, 166-րդ, 263-րդ հոդվածները): Այն արգելված է Աշխարհի բոլոր երկրներում (միգուցե բացառությամբ որոշ վայրի երկրների, ինչը հավանական չի թվում): Այս ոլորտում, փառք Աստծո, մեզ մոտ լավ է: Միայն մեկ բայց, մեզ մոտ օրենքով չի արգելվում անչափահասների նմանակումը պոռնոնյութում, այն է` մեծահասակի կողմից կամ արհեստական պատկերի (ասենք` անիմացիայի) միջոցով անչափահասի պատկերումը: Նման օրենք կա Գերմանիայում, ԱՄՆ-ում (սակայն վերջինիս տարածքում չի արգելվում "նուդիստ երեխաների" պատկերների ցուցադրումը, ձևակերպումը թողնում եմ իրենց խղճին), իսկ օրինակ` Բրիտանիայում (անչապահասների նմանակումը հստակ ձևակերպված և պաշտոնապես արգելված չէ) մի քանի տարի առաջ մեղավոր էին ճանաչել տղամարդու, ով ներբեռնել էր անիմացիոն պոռնոֆիլմ, որտեղ նմանակվում էր անչափահաս, սա լավ նախադեպ է: Պոռնոկայքերի զգալի մասը (միգուցե և մեծամասնությունը) իրենց նիշեների (այդ բառով են կոչվում պոռնոյի տարատեսակները) մեջ ունեն անիմացիոն ֆիլմեր, որոնց մի մասում կարելի է հստակ մատնանշել մանկական կերպարի նմանակում (ասենք` թեկուզ հայտնի մուլտիպլիկացիոն հերոսների, ինչպիսիք են, օրինակ` Մաուգլին (բնականաբար ոչ խորհրդայինը) կամ կրտսեր Սիմփսոնները): Համաձայնեք` եթե արգելվի նման պարունակությամբ պոռնոկայքի գործունեությունը ՀՀ տարածքում (բարեբախտաբար մեր ազգային տիրույթում (դոմեն) չի տրամադրվում հասցե նման պարունակության համար), իսկ նման ձևակերպմամբ կա նախադեպ բոլորի սիրած "առաջադեմ ու ազատական երկրներում", ապա այն կայքը, որտեղ կա նման պարունակություն հանգիստ կարելի է արգելափակել:

2. Հաջորդը` բռնությամբ, առողջությանը միտումնավոր հասցվող վնասով և սպանությամբ ուղղորդված, բռնի, անազատության և ստրկության ենթարկելով ևն սեռական գործողությունների (ՀՀ ՔՕ 112-րդ, 132-րդ, 133-րդ, 138-րդ, 139-րդ, 265-րդ հոդվածներով դատապարտվող արարքների) պատկերումն է: Այս առումով առավել ծանր ձև կարելի է համարել "սնաֆ" կոչվող տարատեսակը, որտեղ պատկերվում է դիակի կամ սպանվող մարդու (որոնց մարմնավորում է դերասանը) հետ սեռական գործողությունները: Ու քանի որ հիմա շատերը կասեն, թե պետք չի դա սահմանափակել` քաղաքակիրթ աշխարհը մեզ չի հասկանա, ասեմ, որ Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Նոր Զելանդիայում լրիվ արգելված է նման պարունակության (ընդհուպ մինչև ԲԴՍՄ, կամ` սադո-մազո) արտադրությունը, տարածումը կամ հրապարակումն, իսկ Ավստրալիայում ավելի լայն, արգելելով նաև ֆետիշի տարբեր ձևերը: Այս առումով էլ գրեթե բոլոր նման կայքերը համահունչ ներկայացնում են նման գործողություններ:

3. Թեև անասնամոլությունը Հայաստանում քրեորեն հետապնդելի արարք չէ, սակայն կա դրա բարոյական կողմը: Անասնամոլություն (այլ ձևակերպումներով մարդու և կենդանու միջև սեռական գործողություններ կամ կենդանական սեքս) հրապարակելն արգելված է Նորվեգիայում, Գերմանիայում, Հոլանդիայում (չէի՞ք սպասում), Ֆինլանդիայում, Մալթայում, Լեհաստանում, Նոր Զելանդիայում:

Նաև մի բան, կայքերում եղած չափահասության հաստատման կոճակը սեղմելը չի ներկայացնում որևէ դժվարություն անչափահաս երեխայի համար, իսկ շատ կայքերում դա էլ չկա և ուղղակի զգուշացում է, մոտավորապես հետևյալ տեսքով` "կայքը 18 տարին լրացած անձանց համար է նախատեսված, եթե Ձեր 18 տարին լրացած չէ, լքեք այն"... հզոր ա... հաշվի առնելով, որ որոշներում` դա էլ չկա:

Եվ վերջում` ցանկացած տեսակի պոռնոնյութերի արտադրության, տարածման կամ հրապարակման վրա արգելք կա Իսլանդիայում և Լիտվայում (վերջինը շատ լավ օրինակ է մեզ համար, որովհետև ունենք շատ ընդհանրություններ):

Իմ կոչը և խնդրանքը մեր հարգարժան պատգամավորներին` ընդունել օրենք, որը կսահմանափակի պոռնոնյութերի տարածումը Հայաստանում, դրանով կապահովագրեն նաև հենց իրենց երեխաներին և ընտանիքները, կնպաստեն ՀՀ և հայ ազգի մշակութային հետագա զարգացմանն, ինչու ոչ` նաև ձայներ կշահեն ընտրությունների ժամանակ:

պոռնո կրքեր, օրենք

Previous post Next post
Up