Ի լրումն
այս գրառմանս։
Այս տարվա մարտին Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել էր ադրբեջանական դիրքեր։ Հակառակորդի դիրքապահների հագին երևում են ռուսական արտադրության երկու քողարկանախշերով համազգեստներ։
2008 թ․ նմուշի թվային Ֆլորա (ձախից) և ԱԴԾ ՍԾ (ПС ФСБ) (աջից) քողարկանախշեր։ Դրանք երկուսն էլ տվյալ տեղանքում արդյունավետ են և դժվար են հայտնաբերվում հատուկ դիտման սարքերով։
Այդ այցի ժամանակ արված լուսանկարներում երևում է նաև, որ թուրքական նոր քողարկանախշով սկսել են հանդերձավորվել նաև զինվորները, սակայն՝ դեռ ոչ զանգվածաբար (այն շարունակում է լայն կիրառվել միայն սպայական կազմի կողմից)։