Աբովյանի Սբ. Հովհաննես եկեղեցին կամ օբյեկտիզմը մեր մեջ

Jul 09, 2013 23:41




Երկուշաբթի օրն առիթ ընձեռնվեց այցելել Աբովյան քաղաքի նորակառույց Սբ. Հովհաննես եկեղեցի: Եկեղեցին արտաքինից ինձ դուր եկավ, մի տեսակ ոնց որ Բագրատունիների ժամանակից լիներ (Գագիկի ականջը կանչի):

Եկեղեցին կառուցել է Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին կարելի է տեղեկանալ անվերջ հանդիպող արձանագրություններից, միայն եկեղեցու վրա 4 տեղ մեծ-մեծ փորագրված է նրա անունը: Եկեղեցին անվանակոչված է Ծառուկյանի որդու անունով, ներսում, ճիշտ է, 4 սուրբ Հովհաննեսների (Մկրտչի, Գալիլիացու, Ոսկեբերանի, Օձնեցու) մեծ պատկերներն են: Նախշերը շատ են, տիպային, հոսքագծային, անընդհատ կրկնվող... եւ եթե արտաքին տեսքի վրա դա շատ չի զգացվում, ներսում ուղղակի խեղդում է: Եկեղեցու ներսի մասին... եկեղեցու ներսում տիրում է ահավոր "գլամուռ" (բառի ԳԵՂագիտական իմաստով) վիճակ. կիլոյանոց ժնժիլներով տղամարդիկ, ֆուտանոց կրունկներով կանայք գնչուական ականջօղերով ևն ևն: Կահավորանքը թանկ ու շատ է, "օջախ ա, թող ըլնի" սկզբունքով: Սրբապատկերների մեծ մասը բյուզանդական ոճով են (!), իսկ պատուհանները` բողոքական, ավելի շուտ` դրա տնազ, մի տեսակ բարդելային... ջահերն էլ հանգիստ կսազեն որևէ լաունջ բարի...
Կարճ ասած` ոչ մի հոգեւոր բան:

ՀԳ
Այսօր իջնում էի Աբովյան փողոցով (ի՜նչ հեգնանք) ու նկատեցի կառուցվող Սբ. Աննա (մենք տենց սուրբ ունե՞նք) եկեղեցին: Նենց դաժան տպավորություն էր` ոնց որ ուզեր խեղդել Կաթողիկեկեին, ծանր, զռդամա մի կառույց է: Կաթողիկեն միշտ շատ եմ սիրել, մի տեսակ ասկետիկ մթնոլորտ ունի...

պարանոիդալ փսիխոզ, Աբովյան, Հայոց պատմություն, Քրիստոնեություն, Երևան

Previous post Next post
Up