«Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն հարձակում»

Jun 05, 2013 22:17





1-2 օր արաջ հայկական էլեկտրոնային մամուլում տարածվեց մոտավորապես այսպիսի վերնագրմամբ մի նորություն, թե ադրբեջանական դիվերսիոն մի խումբ հարձակվել է Քարվաճառի ուղղությամբ...

Եթե մեր լրագրողները մի քիչ լավ իմանային Հայաստանի աշխարհագրությունը, միգուցե իմանային, որ Քարվաճառը գտնվում է սահմանից մոտ 70 կմ խորքում (ճանապարհով - մոտ 90), այսինքն Երևանը սահմանին 2 անգամ ավելի մոտ է, քան Քարվաճառը: Բացի այդ - Քարվաճառի շրջանը հակառակորդից պաշտպանված է Մռավի լեռնաշղթայով, որի միջին բարձրությունը ծ.մ 3000 մետր է և վերահսկվում է հայկական ուժերի կողմից: Հայկական բնակավայրերը սահմանից բաժանված են հայկական հենակետերի մի քանի գծով, այսինք - նույնիսկ Մռավի լեռնաշղթան ճեղքելուց հետո հակառակորդը հանդիպելու է ահեղ դիմադրության, առավել ևս, որ զինծառայողները տեղացիներ են և իրենց թիկունքում իրենց ընտանիքներն են...
Իսկ հենց Քարվաճառի ամբողջ բնակչության մոտ կեսն աշխատում է ուժային կառույցներում (ՊՆ, ՆԳՆ ևն), այնպես որ - դիվերսիոն խումբն ահագին կչարչարվի:

պարանոիդալ փսիխոզ, Հայոց բանակ, Արցախ և Հայաստանի ազատագրված տարածք, համացանցում, Քարվաճառ

Previous post Next post
Up