Զինանշանի կենտրոնում վահանն է, որի վրա պատկերված է միջնաբերդ, ինչը խորհրդանշում է քաղաքի կարգախոսը` «Քարվաճառը հայոց միջնաբերդ է»: Այն ընկած է կանաչ բլուրների և կապույտ երկնքի մեջ, ինչը բացի քաղաքի շրջակա տեղանքը, խորհրդանշում է նաև խաղաղ բարգավաճումը:
Զինանշանի վերևի մասում պարզ հնգագմբեթ քարե թագն է, ինչը խորհրդանշում է քաղաքի կարգավիճակը: Վահանի ձախ կողմում Աստծո բանբեր Ամբրիելն է, որը նաև պաշտպանության և հաղորդակցման հրեշտակն է: Նրա ձեռքում ներքև պահած սուրն է, որը խորհրդանշում է Աստծո հովանավորությունը և խաղաղության ձգտումն, ինչպես նաև` ցանկացած պահի հակառակորդին դիմակայելու պատրաստականությունը:
Վահանի աջ կողմում պատկերված արծիվը խորհրդանշում է ուժ և իմաստություն: Զինանշանի ստորին հատվածում երկաթագիր տառերով գրված է' «ՔԱՐՎԱՃԱՌ»: