Եթե հեղափոխություն անեմ, share կանե՞ք

Mar 05, 2013 17:39




Վերջերս շատ է խոսվում հեղափոխության անհրաժեշտության մասին: Որևէ կերպով չվիճարկելով դրա անհրաժեշտությունը, փորձում եմ հասկանալ՝ ո՞վ է այն իրագործելու:

Ինչու՞ է մարդկանց թվում, թե առավոտից իրիկուն ֆբ ու թվիթըր տշելուց, մարդկանց ստատուսախեղդ անելուց երկրում ինչ-որ բան է փոխվելու: Միակ բանը, որ այդպես կարող եք հեղափոխել՝ ձեր ինտերնետ պրովայդերի թրաֆիքն է:

ՖԲ-ում հեղափոխություն անողներին զարմացնեմ ասելով, որ հեղափոխություն անելու համար պետք է տիրապետել տարբեր տրամաչափի զենքերի, դիմանալ բացօթյա գիշերելուն, լինել պատրաստված արտաքաղաքային երկարատև քայլերթերի (մարդ ես՝ կարող է սարեր գնալ պետք լինի): Թե՞ գիտեք Չե Գեվարան մենակ սիգար էր ծխում ու ստատուս գրում: Երևի ձեր ատելի իշխանությունները ձեր գրած սարսափազդու ստատուսներն են կարդում ու մահվան չափ զարզանդում: Երևի Կառավարության անդամներն էլ ձեր ստատուսների ազդեցության տակ իրենց ընտանիքների համար ինքնաթիռի տոմս են առել, իրենք էլ ահաբեկված պատրաստվում են ինքնասպան լինել...

Հիասթափեցնեմ ձեզ՝ ձեր գրած ստատուսների վրա իշխանությունները խորապես թքած ունեն... լայքերով ու շեյրերով հեղափոխություն չի լինում, փորձվա՛ծ է:

Իսկ միգուցե և լավ է, որ դուք ձեր էներգիան սպանում եք սոցցանցերում...

պարանոիդալ փսիխոզ, հետընտրական, ավանդույթներ և սովորույթներ, Ընտրություններ, համացանցում

Previous post Next post
Up