Non scholae, sed vitae discimus

Jan 14, 2013 21:44




Ուսումը դպրոցի համար չէ, այլ կյանքի... Բայց ցավոք ունենք այն, ինչ ունենք:
Նախ դպրոցի մասին` տասներկուամյա դպրոցին դեմ եմ եղել ներմուծման առաջին օրից և մինչև այդ: Եվ եթե խիտ բնակեցված վայրերում, որտեղ հնարավոր է ապահովել հոսքերի բաժանումը, դա որոշ չափով ներելի է ու ճիշտ օգտագործելու դեպքում կարող է օգտակար լինել, ապա` փոքր բնակավայրերում, օրինակ` Քարվաճառում նման համակարգի ներդրումն ուղղակի տխմարություն է լավ չի... ավագ դպրոցի աշակերտներն արդեն այն տարիքում են, որում ես առաջին կուրսի ուսանող էի, հետևաբար` բացարձակ զարմանալի չէ նրանց լրիվ թքած վերաբերմունքը դպրոցին և ուսմանը... սակայն ինչպես շատ հարցերում, այս մեկում էլ մեր Կառավարությունը նմանվել է ակնոցներ գտած կապկին, որն այդքան էլ լավ չէր պատկերացնում, թե ակնոցն ինչ է և ինչպես օգտագործել...

Իսկ դասագրքերը կազմված են անասելի անգրագետ ու անճիշտ, շատերն` ուղղակի բառացի, առանց տառ ու ոճաբանություն անգամ փոխելու թարգմանված են օտար լեզուներից, պատմության դասագրքերում կան խայտառակ անճշտություններ և կամայական շարադրանք, կախված կազմողի հայացքներից ևն...

Եւս մեկ բան, որին չէի առնչվում մինչև վերջերս... ներկայումս պատմություն եմ պարապում ԲՈւՀ ընդունվել ցանկացող մի երեխայի հետ: Ծննդյան տոներին Երևանում էի և գնեցի միասնական քննության շտեմարան... ի՞նչ ասեմ, եթե այդ շտեմարանով քննություն հանձնել ստիպենք որևէ լուրջ պատմաբանի` մեծ է հավանականությունը, որ նա "կկտրվի": Քննությունը դարձել է ոչ թե գիտելիքի ստուգման միջոց, այլ` "զուբրյոժկի": Եւ արժեքը նման "գիտելիք"-ի` զրՕ է:

Բայց կա դարերից եկող մի ճշմարտութուն` խելացի իշխանություններին խելացի ժողովուրդ պետք չի...

եեչիզմ, պարանոիդալ փսիխոզ, դպրություն, Հայոց պատմություն

Previous post Next post
Up