Սեպտեմբերի 2-ին Քարվաճառից ուղեւորվեցինք Արցախի ամենաբարձրադիր բնակելի գյուղ՝ Ծար (ծ.մ միջինը 2100 մ բարձրության վրա): Միջնադարում Ծարը եղել է Ծաւդեից իշխանության երկու կենտրոններից մեկը (Ծաւդեքի (Սոդք) հետ): Իր անառիկության շնորհիվ բնակավայրը երբևէ նվաճված չի եղել... Սակայն ուշ միջնադարում հայերն իրենք լքեցին այս տարածքը, որը շնորհիվ իր զմրուխտյա մարգագետինների դեպի ինքը գրավեց քոչվոր անասնապահ քրդերին... Մինչև հայաթափումը եղել է խոշոր միջնադարյան բնակավայր, խորհրդային տարիներին բնակչության թիվն անցել է 3000-ից (հիմա դրա մեկ տոկոսի չափ էլ չկա): Մինչև հայաթափվելը ևս ունեցել է մոտավորապես նույնքան բնակչություն։
Բնակավայրի վեց եկեղեցիներից այժմ կանգուն են միայն Սբ. Գրիգորը և Սբ․ Սարգիսը, որոնք թեև ոչ շատ լավ վիճակում, բայց պահպանվել են քրդերի կողմից համապատասխանաբար որպէս տուն և գոմ օգտագործվելու շնորհիվ: Մնացած բոլոր եկեղեցիները ավէրվել են...
Ծարի նախկին դպրոցի շէնքը թյուրքական վանդալիզմի ցայտուն օրինակ է՝ դրա շինարարության համար օգտագործվել են հայկական գերեզմանոցի խաչքարերը... դրանք որպէս շինանյութ օգտագործվում էին նաև մինչ այդ՝ դեռևս չթրքացած քրդերի կողմից...
Ծարը և շրջակայքը՝
"Ծիծեռնակների քարանձավ"-ը՝
Արցախի ամենաբարձր բնակելի տունը (ծ.մ մոտ 2200 մ բարձր), որը պատկանում է Ռուսաստանից հայրենադարձված Արմենին և Սվետային (ու իրենց նորածին դստրիկին)՝
Տրտու և Գեղախաչ գետերը (երկուսի ջուրն էլ պիտանի է խմելու համար, Գեղախաչի ջուրն է հոսում Քարվաճառի ծորակներից)՝