Չեմ կասկածում,որ բոլորի հետ էլ ինչ-որ բան "պատահում" ա:Ես էլ բացառություն չէի:Մի մարդ,ում կարող ես ժամերով լսել,առանց
հոգնելու,ականջներդ սրած,որպեսզի ոչ մի նախադասություն բաց չթողնես:Մարդ,ով էնպես ներկայացրեց Նժդեհին,որ հիմա ինչ-որ 19-ամյա աղջիկ անհամբեր սպասում ա,թե երբ ա ազատվելու քննություններից,որ նստի ու Նժդեհ կարդա...
Դասական դաստիարակության բաղկացուցիչ մասն են չէ՞ կազմում սենց արտահայտությունները` <<սիրիր հայրենիքդ ու մի լքիր>>,<<հայրենասիրությունը բարձր արժեք ա>>,<<ծառայիր հայրենիքիդ>> և այլն,և այլն:Բայց իմ մեջ էնքան հարցեր կային. հա,սիրելը սիրում եմ,ուրիշ ի՞նչ կարող եմ անել:Լավ,ես էլ եմ չէ՞ սովորական,"շարքային" հայ,ես ի՞նչ մտածելակերպ պետք ա ունենամ,որ ինքս ինձ կարողանամ համարել "հայրենասեր հայ",ու՞ր ա էն օրինակը,ում պետք ա նայեմ,ու ասեմ` "այ ինքը հայրենասեր ա,եթե իրա նման մտածեմ ու գործեմ,ես էլ էդպիսին կլինեմ":Իսկ օրինակը չկար ու չկար...Այսինքն կար,բայց ես դեռ չէի հանդիպել:Վերջին դասախոսությունից հետո վերջնականապես հասկացա,որ հանդիպել եմ իմ փնտրածին:"Դասախոսություն" մի քիչ պաշտոնական ա հնչում,ինքը պարզապես գալիս ու զրուցում ա մեր հետ,զրուցում ա էնպես,որ ամեն բառից հետո զգում ես,որ 1 գրամով էլ "ավելի հայացար":Իսկ հայրենասեր լինելու համար,պարզվում ա,"սարեր շուռ տալ" պետք չի:Ոնց Արծրունն ա ասում` <<Էդ ինչ-որ ծանր բան չի,որ մեկի ուղեղում դրած ա,մյուսինում չէ:Դուք ձեր մասնագիտությունը լավ իմացեք,ձեր գործը լավ արեք,էդ արդեն հայրենասիրություն ա:Պետք չի կանգնել ու գոռալ "ես հայրենասեր եմ",դու փողոցում մի թքի,կարմիր լույսի ժամանակ մի անցի,շպառգալկա մի օգտագործի,մի ուշացի,դրանից մեծ հայրենասիրություն չկա>>:Իսկ էդ պահին ես ինձ էնքան "հայրենիքի դավաճան" զգացի,որովհետև դասից 6 րոպե ուշացել էի,ու էնքան էլ ինձ չէի դասում մեղավորների շարքը,որովհետև "դե տրանսպորտը ուշ եկավ":Չէ,արդարացում միշտ կարելի ա գտնել,իսկ ինքդ քեզ մեղադրել միշտ չի,որ ստացվում ա:Բայց արի ու տես,որ մեծ արդյունքների հասնելու համար պետք ա սկսել ինքդ քեզնից,պատասխանատվությունից ու ճշտապահությունից:Էնքան դուրս եկավ Արծրունի էն միտքը,որ <<Ամեն անգամ կարմիր լույսի տակով անցնելուց,կամ ուրիշ կանոն խախտելուց,էդ պահին մտածի,որ քո էդ քայլով թուլացնում ես հայրենիքդ>>: Իսկ եթե մարդ էլ կա,որ հիմա մտածեց "հա դե լավ մի հատ փոքր կանոն որ խախտեմ դրանից հո հայրենիքս չկործանվեց",թող պատասխանի էս հարցին` "Իսկ եթե մի օր հանկարծ 2.5 միլիոնն էլ վերցնեն ու տենց մտածե՞ն":
Ու որ հիմա իմ բլոգում իրա մասին եմ գրում,էդ նրանից ա,որ երազանքներիս անվերջ բազմությանը մի հատ էլ ա երազանք ավելացել:Երազանք,որ բոլոր բոլոր բոլոր հայ երիտասարդները ճանաչեն Արծրուն Հովհաննիսյանին: