<<Հրաշքներ չկան>>...Շատերի սիրելի խոսքն ա,չէ՞:
Հենց փորձում եմ պատկերացնել որ չկան,սարսափում եմ:Ու շնչակտուր հետ եմ վազում իմ աշխարհ,մի տեղ,որտեղ հրաշքների պակաս երբեք չի լինում:Իսկ չի լինում,որովհետև էնտեղ մարդիկ իրենք են ստեղծում իրենց "հրաշքը",որովհետև էնտեղ ոչ ոք չի նստում ու ասում,որ "հրաշք" չկա,էնտեղ ամեն գեղեցիկ երևույթ ա ընկալվում որպես "հրաշք",իսկ "հրաշքներ" էնքա՜ն շատ են պատահում...
05.06.2011, 21:00, Երևան:Մարդիկ քայլում էին մտքերի մեջ խորասուզված,շատերը դժգոհ դեմքով,ոմանք տխուր,ու բոլորն էլ...անտարբեր:Իսկ շուրջը "հրաշք" էր կատարվում:Աննկարագրելի սիրուն մայրամուտ էր...
Բոլոր շենքերը դեղնել էին ու էնպես էին փայլում,արտացոլում լույսը,որ թվում էր,թե դեղին հայելիների աշխարհ ես ընկել:Էնքան լուսավոր էր փողոցը,ոնցոր ամեն շենքը մի արև լիներ,որ ամբողջ հզորությամբ շողում էր:
Չգիտեմ էս "պահի տակ արված չխկոցներ"-ը ինչ-որ տպավորություն թողնում են,թե չէ,բայց իրականում լրիվ ուրիշ էր էֆեկտը,տենց լույս,տենց փայլ,տենց համատարած "դեղնակայֆ" դեռ չէի հանդիպել...
We all live in a yellow submarine, yellow submarine, yellow submarine... :P
Իսկ լուսակայֆը ծնվել էր ուժեղ անձրևից հետո,դրա համար հավես հակադրություն էր ստեղծվել մռայլ երկնքի ու լուսավոր շենքերի միջև:
Բա ծիածա՜նը...
Աաաաաաաաաաաաաայ...պաշտում եմ կյանքը :)