Ամեն ինչ սկսվում ա նրանից,երբ պատահաբար պետք ա լինում մի կայք մտնել,որը սկսվում ա "L" տառով,հավաքում ես այդ տառը,ու browser-դ իբր փորձում ա օգնել՝ ստվերագծում ա "livejournal.com":Ու հիշում ես,որ դու բլոգ ունեիր ախր,,հա,լուրջ,ուղղակի "հիշում ես":
Ու վախենում ես կատարվածից:Ու հարցը բոլորովին էլ էն չի,որ ժամանակ չես գտնում գրելու դրա համար չես մտնում բլոգդ,հարցը մոռանալն ա,մի բանի մասին,որ քո մի մասն ա,բայց դու անուշադիր ես,դու շպրտել ես իրան մի կողմ:Ես վախեցա,որ կարող եմ խորասուզվել սեփական կյանքիս մեջ,ապրել ինձնով,մտածել մենակ սովորելուս,կարիեռայիս ու ապագայիս մասին,ու մոռանալ...հա,մոռանալ:Մոռանալ բաներ,որոնք կարևոր են եղել ինձ համար,որոնք ինչ-որ ժամանակ մեծ կամ փոքր,կամ չնչին,բայց ամենակարևորը նշանակալի մասնիկ են եղել իմ կյանքում:Բլոգը,որի մասին մոռացել էի,արջուկը,որին գրկած քնում էի առաջ,իսկ հիմա անկողնուս տխուր նստած ա,ու քնելուցս առաջ շպրտվում ա գետնին,օրագիրը,որտեղ գրում էի ամեն օր,իսկ հիմա գաղափար էլ չունեմ որտեղ ա,երգերը,որ առաջ լսում էի ու ապրում դրանցով,փլեյլիստում հանդիպելիս առանց խղճի խայթի փոխվում են հաջորդ երգին:Ու տենց ամեն ինչը:
Վախենում եմ:Ոչ թե նրանից,որ մեծացել եմ ու բնականաբար պետք ա շատ բաներ փոխվեն,այլ նրանից,որ դարձել եմ կատաստրոֆիկ անտարբեր:Ու վախենում եմ,որ "չնչին" բաների հանդեպ անտարբերությունը կարող ա աճել ու դառնալ մարդկանց հանդեպ անտարբերություն,,,մոռանաս ընկերներիդ համար կարևոր բաների մասին,մոռանաս,որ խոստացել էիր հանդիպել նրանց հետ,որ պետք ա գնայիք ուրախանալու,գժություններ անելու ու անհոգ ծիծաղելու,ոնց առաջ էր,ոնց միշտ էր,ու միշտ պետք ա լիներ,բայց մոռացար,գործեր ունեիր:Մոռանաս ֆեյսբուք մտնել ու էն անվերջ,ընդհանուր նամակում գրել,որ իրանց շատ ես սիրում:Վախենում եմ մոռանալ ամպերին նայելու ու նրանց մեջ պատկերներ գտնելու սովորությունս:Ու հենց հիմա հասկացա,որ շատ վաղուց ամպերին չեմ նայել,որ վաղուց գիշերները չեմ նստել բալկոնում ու լուսնին նայել,ու որ վաղուց արդեն չեմ երազել:Ու երևի նրանից չի,որ կյանքն ա փոխվել,որ էդ ամեն ինչի համար մեծացել ես կամ որ ամբողջ ուշադրությունդ այլ կողմ ա ուղղված,երևի ներսում ա մի բան փոխվում,ներսում մի տեղ,որ չես կարողանում գտնել:
Իսկ ես ուրախ եմ,որ վախենում եմ էս ամեն ինչից:
Չգիտեմ ինչի գրեցի էս փոստը:Երևի բլոգիս մասին մոռանալն էր պատճառը:Ու չգիտեմ ինչի էի գրելու ընթացքում where is my mind-ը լսում;Գիտեմ,որ սիրում եմ էս երգը,ու որ առաջ էլ էի սիրում,ու հետևաբար ամեն ինչ չի,որ փոխվել ա,ու ամեն ինչ չի,որ կարևոր էր ու մոռացվել ա:
Click to view