«Ես տարբերվում եմ մյուս բոլոր մարդկանցից,որովհետև...»
Փորձենք վերցնել մի թուղթ ու շարունակել նախադասությունը:Ամեն ինչ այնքան պարզ է.մենք բոլորս տարբեր ենք,որովհետև ունենք բացառապես տարբեր բնավորություններ ու արտաքին:Բայց այս նախադասությունը շարունակելը դժվար է:Պարադոքս:Վերջիվերջո տարբերվու՞մ ենք:Իսկ ինչո՞վ:
Ամբողջ հարցը նրանում է,նկատու՞մ ենք մեր մեջ արդյոք այն ամենը,ինչը ձևավորում է մեզ որպես անհատականություն,այն ամենը,ինչ զուտ մերն է,ուրիշ ոչ ոքի չի պատկանում,մեր մեջ է,մեղավորն է նրա,որ ես Լյուսին եմ,մյուսը Անին է,իսկ մյուսը Արմենը:
Ամեն ինչ սկսվում է «
ինքնաուսումնասիրությունից»:Երբ ճանաչում ենք մեզ,սկսվում է ինքնարժեվորումը՝ ինչպե՞ս գնահատել իմ այսինչ հատկությունը,ընկալել դա որպես առավելությու՞ն,թերությու՞ն,թե՞ ուշադրություն էլ չդարձնել:Ես ունեմ խուճուճ ու չափից դուրս խիտ մազեր:Երբ փոքր էի,ինձ թվում էր,թե դեզ է աճում գլխիս ու անընդհատ փորձում էի ուղղացնել նրանց,սանրել,հավաքել:Մինչև մի օր հասկացա,որ դա իմ հարստությունն է,որ ես ես եմ,ես ամբողջական եմ հենց իմ մազերով,որոնցից շատ քչերը ունեն ու շատ-շատերն են երազում ունենալ:Ահա թե որն է ինքնարժեվորման կարևորությունը: Մենք կարող ենք նայել ուրիշին ու մտածել «ինչ գեղեցիկ կազմվածք ունի,երանի նրա տեղը լինեի» ու գաղափար էլ անգամ չունենալ,որ միևնույն ժամանակ նա նայում է մեզ ու մտածում՝ «ինչ գեղեցիկ ժպիտ ունի,երանի նրա տեղը լինեի»:Մենք միշտ էլ կգտնենք բաներ,որոնք ուրիշներն ունեն,իսկ մենք՝ ոչ:Ավելի լավ է պարզապես գնահատել ու կենտրոնանալ նրա վրա,ինչը մենք ունենք,իսկ ուրիշները՝ ոչ:
Սեփական կարծիք ունենալու կարևորությունը...Մենք բոլորս էլ սիրում կամ չենք սիրում ինչ-որ բաներ:Իսկ խորացե՞լ ենք երբևէ ինքներս մեր մեջ,որպեսզի պարզենք ինչու՞ ենք այսինչ բանը հավանում կամ ոչ:Դա իրո՞ք մեզ դուր է գալիս,թե դա մեզ «դուր է գալիս»,որովհետև մեր ընկերներն են հավանում,կամ ինչ-որ մեկը,ով հեղինակություն է մեզ համար:Երբ բացահայտենք միայն ու միայն մեզ պատկանողը,մեզ համար սիրելին,ու մի կողմ թողնենք այն ամենը,ինչ յուրացրել ենք ուրիշից,այդ ժամանակ միայն կճանաչենք մեզ,ինչ ենք մեզնից ներկայացնում,ով ենք մենք որպես առանձին մարդ:Տարօրինակ են մարդիկ...երբեք չեն ամաչում հայելու առաջ մերկ կանգնել,բայց սաստիկ ամաչում են իրենց մերկ մտքերը կանգնեցնել հայելու առաջ:Հեյ,ումի՞ց:
Երևի ամենակարևորը այն է,որ ամեն ինչ լինի բնական:Ինքնահաստատման փուլերով բոլորս ենք անցնում,լինում է մի տարիք,երբ ուզում ենք ինչ-որ արտասովոր բան անել մեր արտաքինի հետ,տարբերվել,հաստատել մեր «ես»-ը:Ամենակարևորը մեզ չմոռանալն է՝ «այս բանը որ անում եմ ինձ համա՞ր է,թե՞ անում եմ որ տարբերվեմ»:Ես գրիչը բռնում եմ ցուցամատի ու միջնամատի արանքով,ինձ պարզապես այդպես հարմար է գրելը,իսկ քանի՞սն են այդպես բռնում գրիչը ու տարբերվու՞մ եմ ես դրանով թե ոչ,ինձ այդքան էլ չի հետաքրքրում:Ես այդպես բնական եմ,ինձ պարզապես հարմար է այդպես,այս դեպքում ես հատուկ ոչինչ չեմ անում տարբերվելու համար:Խոսքս սրա մասին է՝ բնական լինել ու հենց դրանով տարբերվել:
Մեր «Ես»-ը մեր մեջ է,պետք է պարզապես բացահայտել նրան:Դա աշխարհի ամենահետաքրքիր պրոցեսն է:Իհարկե մի պայմանով՝ պետք է բացառապես անկեղծ լինել:Լինենք միայն մենք,մտքերի աշխարհի այն երևակայական հայելին ու մեր մտքերը:Ու ամեն ինչ կստացվի :)
Հ.Գ. Երբեք չմոռանանք այս խոսքերը՝