Լույսում ծնված մտքեր

May 03, 2009 09:18



ԻՄԱՍՏՈՒՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ.իրեն սիրող զավակներին շռայլորեն նվիրել է իր իմաստությունն ու հանճարների վերածել՝Շիրազ,Թումանյան…
Մեզ ներարկված ամեն թույնի դեմ հակաթույն ստեղծելու առանձնակի հմտություն ունենք:
«Տերն ու ծառան» կիրառելի է այսօր, բայց Սիմոնի տարբերակով:

Հիմա աշխարհի տերերը պայման են դրել, որ մինչեւ կկվի կանչելը բարկացողները ընկնում են Սադամի, Հիտլերի,Միլոշեւիչի վիճակում, երկիրն էլ վերցվում ու պահվում  զորքերի ու «օրենքների» տնօրինության ու խաղերի ներքո:
Հայ իշխանությունը պետք է դաշնակցի հայ հասարակության հետ ու «չբարկացող» Սիմոնի խորամտությամբ  իր գործը առաջ տանի՝ աշխարհի քաղաքական կեղծիքին ծնկի բերելով:
Շնորհակալություն ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԻՆ, այստեղ մենք կարողանում ենք ամեն ինչ լույսի տակ բերել ու ավելի վստահ քայլեր կազմակերպել:
ՄԻԱՑԵՔ ՍԻՐԵԼԻ ՀԱՅԵՐ
 Հարգելի Քիրեմիջյան, նախորդ հաղորդման վերնագրի դոնդողային իրավիճակ բառը շատ ճիշտ էիք ընտրել: Այդ դոնդողի վրա ոչ մի ամուր բան ստեղծել չի լինի, բայց հայոց իշխանությանը պետք է օգնենք, որ մազե կամրջի վրայով , առանց գահավիժելու անցնել կարողանա ու ականջալուր լինի ամուր ու հայեցի հայացքներ ունեցող՝ Արմեն Այվազյանի, ճկուն ու խորամիտ՝ Ձեր նման մարդկանց:
Մի հաղորդման մեջ ասեցիք, որ էլիտար-մէլիտար խաղացողներին պետք է կարգի գցել,որ ներքին կարգով հասարակ ժողովրդի հետ մերձենան ու բարելավեն նրանց կյանքը, որպեսզի հետ պահեն օտարամոլությունից:
/ Ինձ վշտացրեց ԱԼՄ-ի հարցազրույցին ուղարկված այն նամակը, որտեղ ասված էր , որ իրենց թմրադեղի ազդեցության տակ՝ Թուրքիայում ավելի լավ են զգում, քան՝ Հայաստանում/:
Բողոքող հասարակությունը հեշտությամբ ընկնում է թշնամաբար տրամադրված դահիճների ազդեցության տակ, դրա համար էլ հայերիս միավորվել ու միմյանց հարգել է պետք՝ մեր թերություններով ու առավելություններով հանդերց:
Իսկ թուրքերը առայժմ թշնամաբար տրամադրված ու հասարակության համար վտանգ ներկայացնող են: Իրենց շիզոֆրենիայից ծնունդ առած «Սարի Գելին » -ի համար պետք է զսպաշապիկ ստանան:
Մի զսպաշապիկ էլ՝ Ադրբեջանի գլամուռացած սիմուլյանտ « արքայադստրիկին» http://pandukht.livejournal.com/36352.html
Previous post Next post
Up