Apr 30, 2009 15:26
Երբ տեղեկատվությունից օգտվողները առանց հայացքներով մանրացնելու ու լավ վերլուծելու են ընդունում՝ այն ծանրանում է ուղեղում ու ջղաձգումների, անտեղի ու ծայրահեղության հասնող բարկության, ինքնակործանման խնդիր է առաջ գալիս: Սա կարելի է համեմատել առանց լավ ծամելու սնունդի առաջացրած ստամոքսային խնդիրների հետ:
Կարծում եմ չմարսված լուրերից ազատվելու ու լիցքաթափվելու համար մարդկանց անհրաժեշտ է քունը: Այսօր մարդիկ ոչ միայն առանց մանրացնելու են ընդունում տեղեկությունները, այլեւ հազվագյուտ են օգտվում ուղեղի արտաքնոցից՝ քնից:
Չլիցքաթափվող ուղեղը մտքեր կոչվող վիտամիններ զատելու կարողությունն է կորցնում ու տարբեր բարդություններ առաջ քաշում:
Սա հիմնականում վերաբերում է երիտասարդներին, որովհետեւ ի տարբերություն թափվող ատամների, մեծանալով մարդկանց հայացքները ավելի սրանում ու շատանում են եւ ավելի լավ են կարողանում մանրացնել ինֆորմացիան ու մարսելի դարձնել: Նրանք մտքերի պակաս չեն զգում , քնի կարիք համեմատաբար քիչ ունեն եւ ավելի հազվագյուտ են ընկնում չմարսված լուրի պատճառով առաջացող դեպրեսիայի մեջ:
Ոչինչ նյարդայնորեն ընդունել չի կարելի: Սթափ հաշվարկներն ու քայլերը ավելի օգտակար արդյունքներ են տալիս , քան նյարդային ու մերժողական մոտեցումները:
տագնապ,
մտքեր