liana_w wrote:
Nov. 6th, 2008 05:38 pm (UTC)
Ճիշտ եք նկատել՝ վստահենք, բայց ստուգենք՝ հույսի շողի ճամփան լայնացնելով:
Նույնիսկ թշնամու՝ մեր պատվին արված խրախճանքին կարելի է մասնակցել, եթե վստահ ենք , որ կհարբեցնենք, բայց չենք հարբի եւ առաջինը փափուկ բարձին չենք մոտենա, կամ մոտենալուց՝ զգոնությունը չենք կորցնի:
Հարգելի Քիրեմիջյան, ուրախ եմ , որ Խ.Ստամբոլցյանի նման ՝ քիչ-քիչ սթափվող մարդիկ կան/ բոլորս էլ սայթաքումներ ունենում ենք , չպետք է ոտքի կանգնելու փորձից խուսափենք/:Ջոն Քոլեմանի ,Գարի Քահի ու այսպիսի մարդկանց խավարի տեսիլքների մասին պատմությունները որոշ պատկերացումով ու հակահարվածի համարձակությամբ են զինում մեզ:
Բայց ամեն ինչը հեչ , Բրայզայի տոլման ՝ մեջ .ծիծաղից թուլացրեց:
Շնորհակալություն / ամեն հաղորդումից հետո ուզում եմ գրել այս բառը, բայց ոչ միշտ է ստացվում/:
--------------
Այնպես եմ ուզում, որ մեր դասախոսները ոչ թե չոր, նյութապաշտ ու օտարամոլ դիրքորոշումներով կոտրեն ուսանողներին, այլ ազգասեր, ինքնավստահ ու ճկուն դիրքորոշումներով սերունդ մեծացնեն... Այսպիսինները իրենց ճկունությամբ կկարողանան տիրել հասարակական կարծիքին,որը վեր է ամեն տեսակ մեծահարուստից ու ձեռքի կեղտից:
Իրականում, փողը հասարակական կարծիքը որսալու ու բռի մեջ պահելու համար ստեղծված խայծ է:
Եթե մեծահարուստները զգան, որ հասարակությունը ինքնավստահ ու համերաշխ ճանապարհ է ընկել՝ ինքնամոռաց կվազեն նրա ետեւից ու կխնդրեն, որ իրենց միջոցները օգտագործեն : Հասարակությանը կմնա ճարպկություն ունենալ , որ խայծը այնպես վերցնեն , որ թակարդը չընկնեն:
Իմ զգացողությամբ , Հայաստանի իշխանությունն էլ այս օրին է, եւ նրան հասարական կարծիքով ճկունացնել ու օգնել է պետք, ոչ թե խուճապի մեջ գցել:
Իրականում Հայաստանի հզորացումից զգուշացող «ամենագետ» կազմակերպությունները շատ մեղք ու հիվանդ վիճակում են:Նրանք աշխարհը լցնում են ամեն տեսակ ախտով, որ իրենք առողջ երեւան / այսպես ասած ՝մնան բուրգի ծայրին/: Նրանք մեղավոր չեն , ամենուր խցկվող վախից է գալիս վտանգը:
Վերցնեմ իմ վրա. մի սխալ քայլից հետո, եթե վախը բռնանա իմ կամքին եւ չթողնի հետ դառնամ, ուրեմն սխալ- սխալի հետեւից կանեմ ու, եթե ազդեցություն ունեցող եմ՝ ամեն ինչ կանեմ ու ինքս ինձ ստելով՝ բոլորին կհամոզեմ, որ ճիշտ ուղղու վրա ենք , այսպիսով ստեղծելով անլուծելի խնդիր , որի լուծումը իբր թե ես գիտեմ ու մյուսները պետք է հասնեն իմ մակարդակին , որ կարողանան լուծել այն : ՈՒ կստեղծեմ անհասանելի ու վախի սերմից ծլած մի տեսլական: Ես էլ կլինեմ , այսպես ասած՝ ընտրյալ:
/Իմ մոլորակում էլ են բաոբաբի ծիլեր աճում , բայց այն տարբերելով վարդի ծիլերից՝ արմատախիլ եմ անում, որովհետեւ եթե ծառանան ՝ այլեւս ոչինչ չեմ կարողանա անել/Փոքրիկ իշխանից եմ սովորել/...
Արմեն Այվազյանի բռնած ճանապարհը ինձ դուր է գալիս, բայց չէի ուզենա , որ մակաբույծ խուճապները սայթաքեցնեն նրան...