Ռոբերտ Էլլիսը հայերի մասին

Jun 30, 2020 08:59


Գրառումը տեսա ՖԲ֊ում, օգտատեր Աշոտ Ալիկի մոտ։ Նպատահարմար եմ համարում այն զետեղել նաեւ իմ մատյանում։

Դեռ XIX դարի կեսերին Ռոբերտ Էլլիսը մարգարեական կանխազգացումով զգուշացնում էր մարդկությանը, հայ ժողովրդին սպառնացող մեծ վտանգի մասին: Իր ուսումնասիրությունների հիման վրա, մեկը մյուսի ետեւից, հրատարակեց մի շարք անգնահատելի կարեւորության աշխատություններ, որոնք, ըստ երեւույթին, հետագայում ակներեւ է եւ հիմա հասկանալի պատճառներով, լայն տարածում չստացան:

Դրանք էին․

1. «Օժանդակություն Իտալիայի եւ Հունաստանի ազգագրությանը» - (Contributions to the ethnography of Italy and Greece, by Robert Ellis, 1858):

2․ «Էտրուսկների հայկական Ծագումը» - (The Armenian Origin of the Etruscans, by Robert Ellis, 1861)։

3․ «Հին Իտալիայի Ասիական կապակցությունը» - (The Asiatic affinities of the old Italians, by Robert Ellis, 1870)

4․ «Էտրուսկների եւ Բասկերի լեզուների ակունքները» - (Sources of the Etruscan and Basque Languages, by Robert Ellis, 1886) եւ այլն…



Հեղինակը կտրականապես համաձայն չէր, որ հայերենը Հնդեւրոպական Լեզուների ծառի բնի պատահական տեղից դուրս եկող, որեւէ ճյուղավորում չունեցող, հարուստ, բայց իքնամփոփ՝ հանելուկային մի փակուղի է իրենից ներկայացնում, համարյա ինչպես բասկերենը: Ընդհակառակը, նա խորին համոզմունք ուներ, որ Հնդեւրոպական լեզուների դասակարգման ժամանակ, այդ «մեկը հայոց լեզուն միտումնավոր ձեւով էր այդպես ներկայացրել՝ կարծես թե հող պատրաստելով, որպեսզի հետագայում այն դիտարկվի կղզիացված լեզվի տեսակ եւ, հետեւաբար, Արիական խմբից ուղղակի հեռացվի: Սակայն, ի՞նչ պատահեց հայոց լեզվի ընտանիքի մյուս անդամներին»: Ռոբերտ Էլլիսը այդ հարցի պատասխանը տալու համար, իր ողջ կյանքը նվիրեց եւ, կարծում եմ, որ նրա ապացույցները ավելի քան համոզիչ են, որ Եվրոպական ժողովրդների մարդաբանական եւ լեզվաբանական հիմքերը ծագում են Հայկական Լեռնաշխարհից եւ Հայոց Լեզվից եւ, որ Հնդեւրոպերենը, դա Հին Հայերենն է:

Ըստ Էլլիսի, Հայաստանից մինչեւ Իտալիա, հայերեն խոսողների շարքն ընդհատվեց միայն այն ժամանակ, երբ սիրիական, կամ ասորիական մի ժողովուրդ հարավից բարձրանալով հայտնվեց Փռյուգիայի եւ Հայաստանի միջեւ՝ կտրելով նրաց ազգակցական կապը եւ կոչվելով Կապադովկիա, որի արեւելյան մասում նույնպես ձեւավորվում է հայերենը:

Փռյուգիացիք, Լիդիացիք, Պելազգիները, Էտրուսկները եւ Բասկերը հեռավոր ժամանակներում իրենց ծագումն են ստացել Հայաստանից, կամ Հայաստանի այն մասից, որը կոչվում էր Թրակիա եւ, ըստ նույն Ստրաբոնի, գրավում էր Հայաստանի արեւելյան մասը Մեդիաների (այժմյան Պարսկաստան) հարեւանությամբ, ընգրկելով Ուրմիա լիճը եւ հյուսիսում տարածվելով մինչեւ Իբերիան եւ Աղվանքը (մինչեւ Կովկասյան լեռները), որոնց, ըստ լեզվաբանական անալիզի, ավելի մոտ էին Պելազգիները, որոնք հետագայում Էտրուսկների հյուսիսարեւելյան հարեւանները դարձան: Ի դեպ, Արցախյան բառբառով «պել» նշանակում է չար, հիմար, խելքից թեթեւ, կամ գիժ: Դրանցից ո՞րն են Պելազգիները, չգիտեմ, բայց իրենց անունը ակնհայտորեն հայկական է։

Թրակիաին նույն տեղն է վերագրում նաեւ մեր V դարի պատմիչ՝ Մովսես Խորենացին: Իբերներին եւ Աղվաններին համարելով հայի թոռներից սերող ազգակից ժողովուրդներ, որոնց համար, ինչպես գիտենք պատմությունից, մեր Մեսրոպ Մաշտոցն էր այբուբեններ ստեղծել:

Որպեսզի լավ պատկերացնենք, թե որքան հրեշավոր է հայերի ոչնչացման ծրագիրը, որը բնավ չի ավարտվել եւ շարունակվում է հակամարդկային իր բոլոր դրսեւորումներով, պիտի շարունակենք պատվելի Ռոբերտ Էլլիսի միտքը: Հեղինակն ասում է. «Փռյուգիացիները (Phrigi) եւ Հայերը մի ընտանիքից էին՝ ընդ որում առաջինները սերում են հայերից, որի վկայությունն է փռյուգիերենի հայերենին ավելի նմանվելը, քան հունարենին: Պետք է հիշել, եթե անգամ Փռյուգիերենն ու Հունարենը հին լեզուներ են, բայց Հայերենը հնագույն ձեւն է, ինչում մենք համոզվեցինք, բաղդատելով ժամանակակից ձեւերի հետ: Հայերենը ոչ մի այլ լեզվի հետ այդքան մտերմություն չունի, որքան Փռյուգիերենի, ինչը կբավարարեր միեւնույն Արիական ընտանիքին պատկանելու համար: Հաջորդը՝ ազգակցական իմաստով, կարող էր լինել Պարսկերենը»:

Հին աշխարհում շատ ավելի հարգի էր Հայաստանից եւ Փռյուգիայից սերող եւ բուծվող ձիերի Դալմատյան ցեղը (որը գտնված է նաեւ Կապադովկիայում), մյուս բոլոր տեսակի ձիերի նկատմամբ: Սակայն Կապադովկիայի արեւելյան մասում նույնպես հայերեն էին խոսում, որտեղ ձեւավորվել էր հայկական Փարվա նահանգը:

Էլլիսը ամենակարեւոր խնդիրն էր համարում Հայաստանից մինչեւ Իտալիա ընկած բոլոր այս թվածս ժողովուրդներին, իրենց հարեւան ժողովրդների հետ միասին լեզվական քննության ենթարկել եւ միայն այդ քննության արդյունքները կարող էին վերջնականապես լույս սփռել հայոց լեզվի ճիշտ տեղը եւ դերը որոշելու գործում: Այդ պատճառով վերը թվածս գրքերի պարունակության ավելի քան երկու- երրորդը մանրակրկիտ լեզվաբանական քննությանն է հատկացված:

ակայն լեզվական անալիզի արդյունքները ավելի ու ավելի էին ընդլայնում Ռ. Էլլիսի այն վարկածի սահմանները (ընդգրկելով Իլլիրիան, Միսիան, Կարիան, Պանոնիան, Մակեդոնիան, Սկյութիան, եւ ուրիշներ), որ ի սկզբանէ գոյություն է ունեցել ցեղախմբերի մի մեծ ընտանիք, որը խոսել է մի լեզվով՝ հայերենով եւ գնալով այն տարածվել է աշխարհի բոլոր կողմերով, գոյացել էն ազգեր, լեզուները ձեւափոխությունների են ենթարկվել, բայց մայր լեզվի հետքերը անհետ չեն կորել, այլ ավելին՝ այդ հետքերը կուռ նստած են իրենց լեզվի ակունքներում: Ընդ որում չմոռանանք նաեւ այն հանգամանքը, որ գրավոր լեզուն մեկն էր եւ միշտ էլ տարբերվել է խոսակցական անթիվ հայերեն բարբառներից: Օրինակ վերցնենք Համշենի, կամ Արցախի բառբառներն ու համեմատենք արդի մեր երկու գրական լեզուներից ցանկացածի հետ, քչերը կկարողանան որեւէ բան հասկանալ, բայց դրանք էլ իրարից հեռու գտնվող մեր հայերի հայերենն են եւ ինչպես վկայում են հեղինակավոր լեզվաբանները, հենց հայոց լեզվի բարբառների մեջ է, որ զարմանալիորեն մինչեւ մեր օրերը պահպանված են Հնդեւրոպերենի հետքերը:

աշխարհ, Տարածաշրջան, օտարները հայերի մասին

Previous post Next post
Up