Վարուժան Գալստյան ֊ Խենթությունը ճայի

Dec 11, 2016 21:06



Գրեթէ ցանկացած մարդ երբեւէ խզբզել է թղթի վրայ, փորձելով իր մտքերը, իր աշխարհը, զգացածն ինչ որ կերպ նկարել բառերով։
Ու շատերը թաքուն են պահում իրենց այդ «խզբզոցները» եւ բացում միայն արժանիների առաջ, բացելուց էլ մի անսովոր զգուշութեամբ։
Առաւել համարձակներն էլ մի օր հրապարակում են իրենց կեանքի մտորումները, որը նշանակում է հոգին բացել բոլորի՛ առաջ, որ նաեւ կարելի է ձեւակերպել այսպէս․ «Բարեւ, սա ես եմ»։
Ու այստեղ բացայայտում ես մարդուն նորովի, սկսում զրուցել իր հետ, վիճել, համաձայնուել , կռուել, խորհել ֊ կարճ ասած կարդում ես նրա պահած֊փայփայածը։
Ինձ համար յաճելի անակնկալ էր ստանալ Վարուժան Գալստյանի հեղինակած «Խենթությունը ճայի» գիրքը հենց պարոն Վարուժանից, որին ճանաչում են գրեթէ բոլոր գորիսեցիները։
Մինչ ես կը շարունակեմ զրուցել նրա հետ, ցանկանում եմ կիսուել նրա ստեղծագործութիւններից մէկով․

Շիրմաքարերին նայելով

Չհավատալով մահվանը եկող՝
Բոլորս անհոգ նրան ենք սպասում,
Շիրմաքարերին տխուր նայելով՝
Կյանքի վայելքն ենք միշտ գովաբանում․․․

Ավա՜զ, հիմա մեզ անմահ ենք կարծում՝
Գիտակցելով բիրտ օրենքը մահվան,
Բայց թե ինչո՞ւ ենք խաղում կյանքի հետ՝
Երջանիկ ապրելը թողնելով վաղվան․․․

Անիծյալ մահը անպայման կգա,
Վայրկյանն այսօրվա ինչո՞ւ կորցնել,
Խենթության դաշտը ծփում է ոնց ծով,
Բերրի հասկերը պետք է հավաքել․․․

Գորիս, անցուդարձ, աշխարհ, մարդիկ, բանաստեղծություն, քննադատական, բանաստեղծութիւն

Previous post Next post
Up