4 տարի առաջ, եթէ չեմ սխալւում սեպտեմբերի 26-ով կնքուեցին աշխատանքային պայմանագրեր Գորիսում ուսանող «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» սաների հետ, որոնք ընդունուեցին «Ինստիգեյթ Դիզայն» ընկերութիւն։ Իսկ դասընթացները սկսուել էին նոյն տարուայ մայիսին։
Որ հիշում եմ էն ժամանակ ինչ «խեղճուկրակ» էինք, ու ինչ խնդիրներ էինք լուծում։ Սովորում էինք թէ աշխատել, թէ կազմակերպել, թէ մասնագիտութիւն, ու լիքը տենց «թէ»եր, ու ընթացքում կային թէ հիասթափութիւններ, թէ ուրախութիւններ փոքրիկ յաջողութիւններից։ Կարեւորը հաւատում էինք, որ լաւ գործ ենք անում, հասկանում էինք որ ցանկացած բան փոքրից մեծ է շարժւում։
«Ինստիգեյթ»-ն իսկապէս մեծ դարբնոց է եւ այսօր էլ յաջողութեամբ կարողանում է պատրաստել լաւ կադրեր։
Արդիւնքում շատերը վերադարձան Գորիս, շատերը չգնացին կամ մնացին, եղան նաեւ գնացողներ, ինչպէս նաեւ եկող֊գնացողներ։
Իսկ ահա այսօր Գորիսում արդէն կա շուրջ 45 աշխատող ՏՏ ոլորտում, երկու ընկերութիւն, որից Ինստիգեյթը (հիմա Ինստիգեյթ Մոբայլը) 4 տարէկան է, իսկ ՕգմենթԱրը 1 տարէկան։
Եւ մի քիչ լուսանկարներով։
Առաջին օֆիսային տարածքից պատառիկ։
Բերձոր։ Ռոբոտաշինութեան խմբակ։ Խմբակը վարում են Ինստիգեյթի աշխատակիցները։
Գորիսի մասնաճիւղ, 2013 թիվ։
Գորիսի մասնաճիւղ, 2013 թիվ, Ամանոր։
Գորիս, 2014 դեռ հին գրասենյակ
2014թ, արդէն նոր գրասենյակ
Զինավարժություն։
Արշավներ։
Ինստիգեյթ Մոբայլ, 2016
ՕգմենթԱր