Հովերը Կիւրիսում

Nov 02, 2015 15:31


Թա հունց իլաւ, հինչ իլաւ, «Հովերը» եկու Կյորէս։
Թոխպ, ցորտ, մաղող անձրեւ - իսկական Կիւրիսի եղանակ։
Մարդիկ էլ Երեւանան եկալ հսալ են ստէ, վեր էս ցորտի, թոխպի միջին մի լուս վառեն մարդկանց սրտում, մի լուս թողան, քինան։

Կիւրիսի թատրոնի շէնքում էր։
Անհամբեր սպասում ենք, թա հեփ պիտի համերգը սկսի։
Վեր զանգակներավ նի չմտան դահլիճ, սաղը վայրկեանական սուս ըրեցին։
Զընգ, զըրընգ - ու Կոմիտա՜ս... մի հրաշք։
Մինը մինի ենդա ընտիր երգեր, էլ դու սուս։ Բա որ Սայաթ Նովան չերգեցին - է՜հ, հուվ էր լսած սենց մշակում... էլ չեմ ասում, վեր էտ ամէն հինչը մեր ծորումը մեր անջուկավ լսեցինք։
Դէ «Հովերի»-ն ես չէ, վեր պիտի գովեմ։ Էնա ալամ աշխարհը շոռ տուած երգչախումբ ա, մեր Հայաստանի իսկական հովերն ա, շտեղավ անց ա կենում, մարդկանց սերտը հովացնում ա, մի լուս վառում։
Մինակ ափսուս, վեր լիքը մարդիկ բիզըրեցին կեան, յա էլ զբաղուած էին։ Հու ա գիդում, կիւրիսեցիք միշտ էլ խառն են, թա հինչաւ, բազի վախտը իրանք էլ չեն գիդում։

Վերջում էլ ասեմ, վեր շա՜տ շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներին, հուվ վեր մտածալ ա, հուվ վեր մտածածը իրագործալ ա։ Միշտ սէնց լաւ լաւ պաներ լսենք, տեսնանք, ուրըխանանք... մենք էլ բալքի օրինակ եր օնենք, մի լաւ պան էլ մենք անենք։

բարբառ, Գորիս, աշխարհ, Հովեր, մարդիկ, միջոցառումներ, մշակույթ

Previous post Next post
Up