ՏՏ ոլորտը եւ Սիսիանը

Oct 23, 2015 11:33

Սիւնեաց լեռների թանձր մառախուղը դեռեւս խորհելու տեղիք է տալիս։
Իսկ ահա երէկ մենք ճեղքեցինք այդ մառախուղը, ժամանակ չունենալով խորհելու մեծ գաղտնիքի մասին։
Այս անգամ Սիսիանում միջանկյալ քննութիւն էինք անց կացնում «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կազմակերպած դասընթացի շրջանակում։

Նախքան քննութեանն անդրադառնալը թիմի հետ քննարկեցինք Սիսիանում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարի եւ հնարաւորութիւների մասին։
Վստահութեամբ կարող ենք ասել, որ Սիսիանը նոյնպէս ունի ուժեղ պոտենցիալ, եւ շուտով մենք կը լսենք մի նոր startup-ի մասին։
Թիմը վճռական է տրամադրուած եւ պատրաստ է յաղթահարել բոլոր դժուարութիւնները։

Իսկ հետաքրքրուողները, եթէ ունեն փորձ ՏՏ ոլորտում, անշուշտ, կարող են իրենց փորձով ու գիտելիքով կիսուել այս նախաձեռնող խմբի հետ։
Մաղթում եմ յաջողութիւն ձեր բռնած գործին։ :)

23 Հոկտեմբեր, 2015թ, Գորիս


ՏՏ նորութիւններ, Սյունիք, աշխարհ, մարդիկ, ՏՏ ոլորտ

Previous post Next post
Up